ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի - Sputnik. Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը՝ «Վերին Լարս» անցակետը, փակվել է ծանր բեռնատարների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ժամանակավորապես արգելվել է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը», – ասվում է հաղորդագրության մեջ։Պատճառը ձյունն ու օդի ցածր ջերմաստիճանն են։Հիշեցնենք, որ «Վերին Լարս» մաքսային անցակետով անցնող ճանապարհը ներկայումս Հայաստանի և Ռուսաստանի միջև (Վրաստանի տարածքով) գործող միակ ցամաքային երթուղին է։