Հոկտեմբերի սկզբին Հայաստանի ընդդիմադիր «Ադեկվադ» կուսակցության առաջնորդ Արթուր Դանիելյանը ձերբակալվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և երկրի անվտանգության ծառայություններին քննադատող՝ Ֆեյսբուքյան գրառումների պատճառով։ Ինչպես գրում է գերմանական Deutsche Welle (DW) լրատվամիջոցը, վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի իշխանությունները սոցիալական ցանցերում հրապարակումների հիմքով քրեական մեղադրանքներ են առաջադրել ընդդիմադիր մի շարք գործիչների։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մտահոգություն են հայտնում՝ նշելով, որ նման գործելակերպը կարող է վկայել ընտրովի արդարադատության և ժողովրդավարական հետընթացի մասին։ Դանիելյանի ձերբակալության պատճառներից մեկը եղել է Փաշինյանի դիրքորոշումը Հայաստանում պահվող ադրբեջանցի զինծառայողի հնարավոր փոխանակման հարցում։ Վերջինս մեղադրվում է Հայաստանի Շաքի գյուղում 39-ամյա կնոջ տուն ներխուժելու և կնոջն ու նրա երեխաներին վնասվածքներ պատճառելու մեջ։ «Ինֆոքոմ»-ին տված հարցազրույցում Փաշինյանը բացառել էր Հայաստանում պահվող ադրբեջանցի զինծառայողին Ադրբեջանում գտնվող հայ գերիների հետ փոխանակելու հնարավորությունը։ Դանիելյանն արձագանքել էր վարչապետի հայտարարությանը՝ նրան անվանելով «սրիկա» և մեղադրելով հայրենակիցներին հայրենիք վերադարձնելու ցանկություն չունենալու մեջ։ DW-ի փոխանցմամբ՝ ավելի քան մեկ տասնյակ քաղաքացիական հասարակության կազմակերպություններ դատապարտել են Դանիելյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ այն որակելով ապօրինի, անհամաչափ և քաղաքական դրդապատճառներով պայմանավորված։ Հայաստանն ու Ադրբեջանը շուրջ երեք տասնամյակ հակամարտության մեջ են եղել Լեռնային Ղարաբաղի շուրջ։ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո Բաքուն վերականգնել է վերահսկողությունը տարածաշրջանի նկատմամբ, ինչի հետևանքով ավելի քան 100 հազար արցախահայեր բռնի տեղահանվել են։ Ներկայումս Ադրբեջանում պահվում է 19 հայ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին դե ֆակտո իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ ։ —00—ԼԱ The post Արթուր Դանիելյանի ձերբակալությունը ժողովրդավարական հետընթացի մտահոգություններ է առաջացրել․ DW appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Արթուր Դանիելյանի ձերբակալությունը ժողովրդավարական հետընթացի մտահոգություններ է առաջացրել․ DW

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Թուրքիայում 22 ճանապարհ է փակվել
24TV / 24News / Nov 10

Կոմիտասի պողոտա – Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են «Chevrolet Volt»-ն ու «Toyota»-ն
24TV / 24News / Nov 10

ԱՄՆ-ն 166 հազար դոլար կհատկացնի Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունների պահպանությանը
24TV / 24News / Nov 10

Լիլիթ Գալստյան․ «Նուբարաշենում մարդիկ կորցնում կամ կարճացնում են իրենց կյանքը»
24TV / 24News / Nov 10
Related coverage

Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկությունները
168 Jham / Nov 10

Նուբարաշենն է. այստեղ մարդիկ կորցնում են իրենց կյանքը
Azg / Nov 10

Iranian Vice President Calls Armenia, Pashinian ‘Trustworthy’
Aravot / Nov 10

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը ներկա է գտնվել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
ArmLur / Zhoghovurd / Nov 10