ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Աբու Դաբիում սպասվող բանակցությունները նախատեսված են առանց եվրոպացիների, դրանց կմասնակցեն Ռուսաստանն ու Ուկրաինան՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հերթական փուլը կկայանա Աբու Դաբիում նոյեմբերի 10-11-ին։Ավելի վաղ Կրեմլում հայտնել էին, որ Աբու Դաբիի եռակողմ բանակցություններում Ռուսաստանը կներկայացնեն ՌԴ ԱԳ փոխնախարարներ Սերգեյ Ռյաբկովը և Միխայիլ Գալուզինը։Բացի պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկուց, առաքելության կազմում ընդգրկված են նաև ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, ԶՈՒ ԳՇ գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և ԶՈւ ԳՇ գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ Յուրի Ժիգարլովսկին։