Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել «ՀՀ Լոռու մարզի Արջուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի խոհանոցում և հայտնաբերել սանիտարահիգիենիկ սահմանված նորմերի խախտումներ (Լոռու մարզ, Փամբակ համայնք, գյուղ Արջուտ): Մասնավորապես՝ – սննդի կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, պահվել են ոչ նորոգ վիճակում, ինչը հնարավորություն չի տալիս իրականացնել պատշաճ մաքրում և ախտահանում, – չի եղել սանհանգույց և անձնակազմի համար հանդերձարան: Դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: —00—ԼԱ The post Արջուտի դպրոցի խոհանոցը չի գործի appeared first on 24News .