Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ երկու անչափահաս աղջիկների միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել է վնասվածքով։ Ոստիկանությունը պարզել է վնասվածք պատճառած 15-ամյա աղջկա ինքնությունը և հայտնաբերել նրան։ ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությունը՝ ստարև․ «Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։40-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ մի աղջիկ վնասվածք է ստացել։ Նախնական տեղեկություններով՝ երկու ընկերուհիների միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանության ընթացքում 15-ամյա աղջիկը կտրող-ծակող առարկայով քերծվածքի տեսքով վնասվածք է պատճառել ընկերուհուն։ Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները պարզել են վնասվածքը պատճառած աղջկա ինքնությունը։ Նա հայտնաբերվել է։ Վնասվածք ստացած աղջկա առողջական վիճակը գնահատվել է բավարար. ստացել է առաջնային բուժօգնություն։ Դեպքի հանգամանքները պարզվում են»։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
Factor.am / 5 hours ago

Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Factor.am / 6 hours ago

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
Factor.am / 6 hours ago

Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
Factor.am / 6 hours ago
Related coverage

Fransa’da bir lise sabah saatlerinde ateşe verildi
Ermenihaber / 8 hours ago

Դանակահարությամբ է ավարտվել աշակերտուհիների վեճը՝ Էջմիածնում. ՆԳՆ-ն հաստատում է #Էջմիածին #5tv
5TV Armenia / 9 hours ago

Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն
Infocom / 10 hours ago

Գավառի մանկապարտեզը՝ հանուն կանաչ ապագայի․ ԵՄ աջակցությամբ՝ բնապահպանական կրթություն և արևային էներգիա
1in.am / 10 hours ago