ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. ՀՀ Վայոց Ձորի և Արմավիրի մարզպետները խորհրդարանում ներկայացրել են, թե ինչպես են ձեռք բերել իրենց իրենց բնակարաններն արտասահմանում, մի քանի տասնյակ մլն–ի ոսկին և այլ թանկարժեք իրեր։ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին մասնակցելու նպատակով ԱԺ–ում են մարզպետերն ու Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։Վայոց Ձորի մարզպետ Վահագն Արսենյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ գումարներով է նա ԱՄԷ–ում մի շարք բնակարաններ ձեռք բերել։Ինչ վերաբերում է Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանին, ապա հայտարարագրի համաձայն նա 20 մլն–ի ոսկի ունի ու 33 հազար դոլար արժողությամբ ժամացույց։ Լրագրողների մոտ ունեցվածքի հետ կապված հարցեր էր առաջացել, քանի որ Խաչատրյանը 2015 թվականից պետական պաշտոններ է զբաղեցնում. մինչ մարզպետ դառնալը եղել է Նորապատի համայնքապետ, ապա Արմավիրի փոխմարզպետ, Մեծամորի համայնքապետ։ Ճշտող հարցին, թե որտեղից նրան նման ունեցվածք` Խաչատրյանը շեշտեց` հայրն է նվիրել։ Նշենք, որ «Ջերմուկ գրուպ» ընկերությունը Վահագն Արսենյանի ընտանիքի սեփականությունն է։ Ընկերության հիմնադիր նախագահը ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանն է (մարզպետի հայրն է–խմբ.)։ Մինչ քաղաքականություն մտնելը, համայնքի ղեկավար, ապա մարզպետ դառնալը տարիներ շարունակ Վահագն Արսենյանը հենց այնտեղ էլ աշխատել է, եղել է արտադրության պետ, ինչպես նաև գործադիր տնօրեն։ Ըստ պաշտոնական հայտարարագրերի՝ Վահագն Արսենյանը հանդիսացել է «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի խոշոր բաժնետեր (ավելի քան 94%) և «Ջերմուկի Մայր Գործարան» ՍՊԸ-ի 100% սեփականատեր։ Պաշտոնը ստանձնելուց հետո, օրենքի պահանջով, նա իր բաժնեմասերը հանձնել է հավատարմագրային կառավարման։Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը հայտարարագրում նշվում է` 2025 թվականի համար որպես թանկարժեք անշարժ գույք նա հայտարարագրել է 33 հազար դոլար արժողությամբ Rolex ժամացույց, 20 մլն դրամ արժողությամբ ոսկյա զարդեր։Որպես թանկարժեք գույք մարզպետը հայտարարագրել է նաև 50 մլն 131 հազար դրամ արժողությամբ բնակարանի գնման իրավունք։ Խաչատրյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 հազար 469 դրամ։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 3,8 մլն դրամ, 20 հազար դոլար, 78,5 հազար եվրո։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 13 մլն 499 հազար դրամ, որից 8 մլն 332 հազարն աշխատանքի վարձատրություն է Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանից։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Ձե՞ր հաշվին եմ գնել», «հայրս է նվիրել ոսկին». մարզպետները՝ իրենց ունեցվածքի մասին
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ գումարներով է նա ԱՄԷ–ում մի շարք բնակարաններ ձեռք բերել։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Третий за день танкер подорвался в Ормузском проливе – КСИР
Sputnik Armenia / 8 hours ago

Почему членство Армении в ОДКБ нужно и Еревану и Москве? Мнение военного эксперта
Sputnik Armenia / 8 hours ago

Հայաստան–ԵՄ. աշխարհաքաղաքական խելագարության քրոնիկոն
Sputnik Armenia / 9 hours ago

Կուտակվող կենսաթոշակներից կարելի է բարձր եկամտաբերություն ապահովել. մասնագետ
Sputnik Armenia / 9 hours ago
Related coverage

Смерть за решеткой доведенного до инфаркта оппозиционера в Армении | «Итоги дня» | 10.11.2026
News.am / 8 hours ago

Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ
1in.am / 8 hours ago

Թուրքիայում 22 ճանապարհ է փակվել
24TV / 24News / 8 hours ago

Ինչո՞ւ են Հարավային Կորեայում երիտասարդները հրաժարվում ամուսնությունից և երեխաներ ունենալուց․ ժողովրդագրական ճգնաժամի պատճառները
168 Jham / 8 hours ago