ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը անհնարին չի համարում Բաքու մեկնելն և այնտեղ պահվող հայ գերիներին այցելելու հնարավորությունը, սակայն կասկածի տակ է դնում նման այցի արդյունավետությունը։ Այս մասին նա հայտարարեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանում 20 տարվա ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանն ընտանիքի հետ հեռախոսազրույցի միջոցով հայտնել էր, որ զրուցել է Ադրբեջանի օմբուդսման Սաբինա Ալիևայի հետ, որն ասել է` Հայաստանի ՄԻՊ Անահիտ Մանասյանի հետ քննարկել է նրա՝ Բաքու այցելելու հնարավորությունը։ Ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստել այցի կազմակերպմանը։ Ռուբեն Վարդանյանն ուղերձով դիմել էր Մանասյանին` խնդրելով դիտարկել նրա, իր կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի և մյուս հայ բանտարկյալների հարազատների այցը Բաքու։ Ավելի ուշ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարեց, որ Բաքու այցելելու պաշտոնական առաջարկ չի ստացել։ Միաժամանակ նաև հայտնեց, որ ՀՀ ՄԻՊ–ը պետության անունից չի կարող և չի վարում բանակցություններ, չի իրականացնում պետության արտաքին քաղաքականություն։Նրա խոսքով՝ ՄԻՊ-ը միայն Հայաստանում ունի մարդու իրավունքների խախտումների վերացման ուղղությամբ համապատասխան լիազորություններ, մինչդեռ այլ պետության քրեակատարողական հիմնարկ այցելելիս չի կարող պահանջել բացահայտել կամ վերացնել արձանագրված խնդիրները։«Այս պայմաններում, բնականաբար, չեմ կարծում, որ սա ռացիոնալ տրամաբանություն ունի»,– ասաց Մանասյանը։Միաժամանակ նա ընդգծեց, որ Բաքվում պահվող հայ գերիների հարցը բարձրացնում է միջազգային բոլոր հարթակներում, որոնց մասնակցում է։Մանասյանի խոսքով՝ հենց այդ գործունեության համատեքստում որոշ արտաքին դերակատարներ փորձում են հասնել նրան, որ Հայաստանը որոշ միջազգային հարթակներում, օրինակ` ՄԱԿ–ում, զրկվի համապատասխան կարգավիճակից։Հիշեցնենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն ունի միջազգային ամենաբարձր՝ «A» կարգավիճակ, որը շնորհվում է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների գլոբալ դաշինքի (GANHRI) կողմից։ Այն հաստատում է կառույցի համապատասխանությունը ՄԱԿ-ի «Փարիզյան սկզբունքներին» և հնարավորություն տալիս անկախ զեկույցներով ու ելույթներով հանդես գալ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում, ինչպես նաև մասնակցել միջազգային իրավապաշտպան գործընթացներին։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՄԻՊ-ը կարող է այցելել Բաքվի հայ գերիներին, սակայն կասկածում է այցի արդյունավետությանը
Մանասյանի խոսքով` Բաքվում պահվող գերիների միջազգային հարթակներում բարձրաձայնելու համար ՄԻՊ–ին ցանկանում են զրկել համապատասխան կարգավիճակից։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Третий за день танкер подорвался в Ормузском проливе – КСИР
Sputnik Armenia / 7 hours ago

Почему членство Армении в ОДКБ нужно и Еревану и Москве? Мнение военного эксперта
Sputnik Armenia / 7 hours ago

Հայաստան–ԵՄ. աշխարհաքաղաքական խելագարության քրոնիկոն
Sputnik Armenia / 7 hours ago

Կուտակվող կենսաթոշակներից կարելի է բարձր եկամտաբերություն ապահովել. մասնագետ
Sputnik Armenia / 7 hours ago
Related coverage

Смерть за решеткой доведенного до инфаркта оппозиционера в Армении | «Итоги дня» | 10.11.2026
News.am / 7 hours ago

Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ
1in.am / 7 hours ago

Թուրքիայում 22 ճանապարհ է փակվել
24TV / 24News / 7 hours ago

Ինչո՞ւ են Հարավային Կորեայում երիտասարդները հրաժարվում ամուսնությունից և երեխաներ ունենալուց․ ժողովրդագրական ճգնաժամի պատճառները
168 Jham / 7 hours ago