Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ. ABC Media-ին տեղեկացրին ՀՀ Գլխավոր դատախազությունից։ Վարույթ է հարուցվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ այն է՝ խուլիգանության ծանրացնող հանգամանքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից և 452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթի ընթացքում վիճաբանություն էր սկսվել, որն ավարտվել էր վիճաբանությամբ։ Զանգվածային ծեծկռտուքի ընթացքում պատգամավորները միմյանց հարվածել էին բռունցքներով, ոտքերով, շշեր էին նետել իրար ուղղությամբ, իսկ ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն, օրինակ, փորձել էր աթոռ նետել ընդդիմադիրների ուղղությամբ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԱԺ ծեծկռտուքի առիթով վարույթ է հարուցվել

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media

Մոսկվայի օրակարգում Հայաստանի հարցն է․ կզրկե՞ն Հայաստանին ձայնի իրավունքից
ABC Media / 8 hours ago

Մահ՝ ճաղերի հետևում․ 4 անուն, 4 ողբերգական պատմություն
ABC Media / 8 hours ago

Դանակահարություն՝ 15-ամյա աղջիկների միջև #abcmedia #abcnewsroom
ABC Media / 8 hours ago

Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ ահազանգ
ABC Media / 8 hours ago
Related coverage

Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկությունները
168 Jham / 8 hours ago

ԱՄՆ-ն 166 հազար դոլար կհատկացնի Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունների պահպանությանը
24TV / 24News / 8 hours ago

Նուբարաշենն է. այստեղ մարդիկ կորցնում են իրենց կյանքը
Azg / 8 hours ago

Iranian Vice President Calls Armenia, Pashinian ‘Trustworthy’
Aravot / 8 hours ago