Կալիֆորնիայում նոյեմբերի 15-ին անվճար հասանելիություն կբացվի Հայոց ցեղասպանության հետազոտող Վահագն Դադրյանի թվային արխիվին: Շնորհանդեսը տեղի կունենա Արարատ-Էսքիջյան թանգարանում․ հայտնել է Կալիֆորնիայի համալսարանը: Հավաքածուն ներառում է ավելի քան 100 հազար էջ փաստաթղթեր, նամակագրություններ, չհրատարակված ձեռագրեր և հետազոտական աշխատանքներ: Դրանց թվայնացումը տևել է 16 տարի: Արխիվը հասանելի կլինի օգտատերերին ամբողջ աշխարհում: