Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը կառավարություն ձևավորելու մանդատը հանձնել է ընդդիմության և Յաշար՛ կուսակցության առաջնորդ Գադի Այզենկոտին։ Իսրայել պետության առջև ծառացած մարտահրավերները հսկայական են։ Դրանցից մի քանիսը հրատապ և անհապաղ ուշադրություն են պահանջում։ Ես Ձեզնից ակնկալում եմ, որ Դուք կանեք Ձեր ուժերի սահմաններում ամեն ինչ՝ ձևավորելու մի կառավարություն, որը կծառայի ամբողջ ազգին ,- Այզենկոտին համապատասխան մանդատի հանձնման պաշտոնական արարողության ժամանակ հայտարարել է Հերցոգը։ Իր հերթին, ընդդիմության առաջնորդն ասել է, որ գիտակցում է իր վրա դրված պատասխանատվությունը և մտադիր է դիմել կրեատիվ ու արտառոց քայլերի ՝ դրանք հաղթահարելու համար։ Նախագահը վարչապետի թեկնածուին ընտրել է նորընտիր Քնեսեթի բոլոր անդամների շահերը ներկայացնող պատվիրակությունների հետ խորհրդակցություններից հետո։ Արդյունքում 67 պատգամավոր կողմ է արտահայտվել Այզենկոտին, 46-ը՝ Նեթանյահուին, իսկ մնացածը ձեռնպահ են մնացել։ Այզենկոտը կունենա 28 օր կառավարություն ձևավորելու համար։ Անհրաժեշտության դեպքում նա կկարողանա խնդրել ևս 14 օր հավելյալ ժամանակ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Նեթանյահուն՝ «լուսանցքում»․ Իսրայելի նախագահն ընդդիմադիր թեկնածուին է հանձնարարել կառավարություն ձևավորել
Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը կառավարություն ձևավորելու մանդատը հանձնել է ընդդիմության և «Յաշար՛» կուսակցության առաջնորդ Գադի Այզենկոտին։ «Իսրայել պետության առջև ծառացած մարտահրավերները հսկայական են։ Դրանցից մի քանիսը հրատապ և անհապաղ ուշադրություն են պահանջում։ Ես Ձեզնից ակնկալում եմ, որ Դուք կանեք Ձեր ուժերի սահմաններում ամեն ինչ՝ ձևավորելու մի կառավարություն, որը կծառայի ամբողջ ազգին»,- Այզենկոտին համապատասխան մանդատի հանձնման […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media

Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրած Վահագն Դադրյանի թվային արխիվը հասանելի կդառնա
ABC Media / 1 hour ago

Դանակահարողն ու մահացողը միմյանց երբևէ չեն հանդիպել, չեն ճանաչել․ ՆԳՆ մանրամասներ է հայտնել 29-ամյա տղայի սպանությունից
ABC Media / 1 hour ago

Սիրում եմ լինել ետնաբեմում #abcmedia #մասնագետ
ABC Media / 1 hour ago

Հին Երևանի քարավանատները․ առևտրի և ճանապարհորդների կանգառը #abcmedia #չտեսնված_հայրենիք
ABC Media / 2 hours ago
Related coverage

Հենց Ռուսաստանը և ոչ թե մեկ ուրիշը կանգնեցրեց արյունահեղությունը տարածաշրջանում. Զախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին
ArmLur / Zhoghovurd / 35 minutes ago

Ալիևի մամլյուքները՝ Հայաստանի անակախության պաշտպանության գործին
Azg / 37 minutes ago

Բաղրամյան պողոտայում դանակահարված քաղաքացին մահացել է․ դանակահարության մեջ կասկածվողը, որը հաշվառված է հոգեբուժական հաստատությունում, ձերբակալվել է
Aravot / 40 minutes ago

Վերջին ընտրությունների արդյունքներով ԱՄՆ-ն հսկայական հետքայլ արեց․ Թրամփ
1in.am / 40 minutes ago