Կրակովում մինչև նոյեմբերի 11-ը սուգ է հայտարարվել Շուկայի գլխավոր հրապարակում տեղի ունեցած հրաձգությունից հետո, որի հետևանքով վեց մարդ է զոհվել, ևս 15-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է Կրակովի քաղաքապետ Լուկաշ Գիբալան, հաղորդել է Onet-ը։ Հրաձգությունը տեղի է ունեցել նոյեմբերի 7-ի ցերեկը։ Ոստիկանության տվյալներով՝ տղամարդն ավտոմեքենայով մտել է հրապարակ և կրակ բացել պատահական անցորդների ուղղությամբ։ Զոհվել են չորս կին և երկու տղամարդ։ Վիրավորների թվում կան ոստիկաններ։ Հարձակվողը՝ Լեհաստանի 24-ամյա քաղաքացին, ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ վիրավորվել է և ձերբակալվել։ Լեհական լրատվամիջոցների տեղեկություններով՝ նրա ավտոմեքենայում լրացուցիչ զենք ու զինամթերք են հայտնաբերել։ Հարձակման շարժառիթը դեռ պարզված չէ։ Ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը հերքել է այն տեղեկությունները, թե կրակողը զինծառայող է եղել կամ առնչություն է ունեցել լեհական բանակի հետ։ Նրա խոսքով՝ տղամարդը չի ծառայել և երբեք կապ չի ունեցել Լեհաստանի զինված ուժերի հետ։ Հետևաբար, առկա տվյալների հիման վրա հնարավոր չէ պնդել, որ հարձակվողը նախկին զինվորական է եղել։ Վարչապետ Դոնալդ Տուսկը մեկնել է Կրակով։ Երեկոյան նախատեսված է խորհրդակցություն նախարարների և արտակարգ ծառայությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Կրակովում հրաձգությունից հետո մինչև նոյեմբերի 11-ը սուգ է հայտարարվել․ զոհերի թիվը հասել է վեցի
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Այսօրվանից կգործի Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթ
ArmLur / Zhoghovurd / 3 minutes ago

Թրամփն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ զարգացումները
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

Երևանում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

Փարիզում այսօր տեղի ունեցած բողոքի ակցիային մասնակցել է մոտ 46 000 մարդ
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago
Related coverage

Հարժիսի գեղեցիկ առօրյան՝ տեղացի երիտասարդների լուսանկարներում
Public Television of Armenia — 1Lurer / 4 minutes ago

ՀԱՊԿ-ը կամ չկարողացավ կամ չուզեցավ ճանաչել մեր տարածքային ամբողջականությունը. Փաշինյան
1in.am / 5 minutes ago

Մեգան Մարքլի հայրը գրավի դիմաց ազատ է արձակվել. նա մեղադրվում է մանկական պոռնոգրաֆիայի գործով
168 Jham / 7 minutes ago

Էլ Նինյոյի հետևանքով օվկիանոսի ջրի ջերմաստիճանները գրեթե հավասարվել են
1in.am / 19 minutes ago