Այսօր մոտ 46 հազար մարդ դուրս է եկել Փարիզի փողոցներ՝ բողոքելու Ֆրանսիայում գների աճի դեմ, հայտնում է BFMTV-ն՝ հղում անելով քաղաքի պրեֆեկտուրայի տվյալներին։ «Այսօր Փարիզում շուրջ 46 հազար մարդ մասնակցել է «Հանուն երիտասարդության և ընդդեմ կենսամակարդակի թանկացման» կարգախոսներով ցույցի։ Ավելի վաղ BFMTV-ն՝ հղում անելով ուժային կառույցների աղբյուրին, հայտնել էր, որ իշխանությունները ակնկալում էին, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում բողոքի ակցիաներին կմասնակցի 40-ից 60 հազար մարդ։ Հիշեցնենք՝ Ֆրանսիայում բողոքի ցույցերը սկսվել են սեպտեմբերի կեսերին, երբ Փարիզի դպրոցի աշակերտները դուրս են եկել փողոցներ՝ պահանջելով ավելի լավ դպրոցներ: Ավելի ուշ նրանց միացել են երկրում թանկացումներից դժգոհողները, իսկ ակցիաները տարածվել են այլ մարզերում։ Ամենամեծ համապետական ցույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին, որին, ըստ ՆԳՆ-ի, մասնակցել է մոտ 550 հազար մարդ։ Ֆրանսիայի իրավապահները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել։ –00—ՅՄ The post Փարիզում այսօր տեղի ունեցած բողոքի ակցիային մասնակցել է մոտ 46 000 մարդ appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Փարիզում այսօր տեղի ունեցած բողոքի ակցիային մասնակցել է մոտ 46 000 մարդ
Այսօր մոտ 46 հազար մարդ դուրս է եկել Փարիզի փողոցներ՝ ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Ֆուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուց
24TV / 24News / 14 minutes ago

Պատրաստվե՛ք, Նիկոլը ԱԺ-ն շրջափակելու է, ասի՝ տունը ինչ ունեք, վերցրեք, եկեք ընդդիմությանը ճնշելու
24TV / 24News / 28 minutes ago

Վանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա մաhացել է
24TV / 24News / 31 minutes ago

Փաշինյանի քայլերը փակուղում են, դրանք շախմատիստի ցայտնոտային գործողություններ են
24TV / 24News / 38 minutes ago
Related coverage

Հայլուր | Ահավոր խցանումները զայրույթի ալիք են բարձրացնում Երևանում. նոր լուծումների առաջարկ
5TV Armenia / 16 minutes ago

Ձախողման հավանականությունը շատ փոքր է. Սուրենյանցը՝ ընդդիմության համախմբման մասին
Factor.am / 24 minutes ago

Զինված հարձակում Կրակովի Գլխավոր հրապարակում. կան զոհեր և վիրավորներ
Aravot / 25 minutes ago

Փարիզում այսօր տեղի ունեցած բողոքի ակցիային մասնակցել է մոտ 46 000 մարդ
ArmLur / Zhoghovurd / 27 minutes ago