Ադրբեջանին՝ առանց Անկախության մասին Հռչակագրի Սահմանադրություն պետք չէ իրավական հարթությամբ իբր տարածքային հավակնությունները բացառելու համար։ Հիմար չեն և լավ հասկանում են, որ օրինակ՝ Արցախի ազատագրման պայքարն սկիզբ առավ բացառապես ազգային ոգու և արժանապատվության շնորհիվ, ոչ թե սովետական սահմանադրական նորմերի դրդմամբ։ Երբ Արցախը հայաթափելու պահը հասունացավ, իրենք ոչ թե Արցախի Սահմանադրությունը հիշեցին, այլ շրջանառության մեջ դրեցին միջազգային հանրության շրջանում արժեքավոր այնպիսի աշխատող կեղծ թեզ, ինչպիսին էր «Արցախում իբր ծրագրավորվել էր միջազգային լայնածավալ ահաբեկչություն, ինչն անհրաժեշտ էր անհապաղ կանխել»։ Դե Հայաստանի պարագայում էլ հասունացնում են «ռևանշիստների» թեզը, թեպետ՝ միջազգային ահաբեկչությունից էլ չեն հրաժարվի, քանզի հենց դրա համար բեմադրեցին մի ողջ կեղծ դատավարություն՝ գերեվարելով քաղաքական հայտնի գործիչներին։ Նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք է՝ — որպես խաղաղության համաձայնագիրը անվերջ ձգձգելու և առանց ջանքեր գործադրելու էական զիջումներ կորզելու պատրվակ, — Հայաստանի ներքաղաքական կյանքը խիստ լարված պահելու, երկպառակություններ սերմանելու և պատերազմի սպառնալիքի աղբյուրը սահուն կերպով Հայաստան տեղափոխելու նպատակով, — հայի արժանապատվությունը և ինքնությունը լրացուցիչ խոցելի դարձնելու նկատառումով և այլն։ Այսօր, քան երբևէ խիստ արժեքավորվել է այս ամենը գիտակցելու և ջլատված ուժերը համախմբելու հրամայականը։ Բացարձակապես պետք չէ տրվել իրավագիտական անպտուղ բանավեճերին, դրա ժամանակը չէ, քանզի հենց այդ կեղծ օրակարգով ենք մղվում դեպի ներազգային պառակտումների, թշնամիներ փնտրում միայն մեր մեջ։ Աստված պահապան մեր Երկրին…։ Գևորգ Դանիելյան, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր The post Այսօր, քան երբևէ խիստ արժեքավորվել է ջլատված ուժերը համախմբելու հրամայականը․ Գևորգ Դանիելյան appeared first on Ազգ .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Այսօր, քան երբևէ խիստ արժեքավորվել է ջլատված ուժերը համախմբելու հրամայականը․ Գևորգ Դանիելյան

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg

Նոյեմբերի 8-ից նախատեսվող փողոցային գործողություններով ընդդիմադիր ուժերը մտադիր են համատեղ պայքարը տեղափոխել հանրային դաշտ
Azg / 11 minutes ago

Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. Փաշինյան
Azg / 28 minutes ago

Չորս գերակայություն. մեկ քաղաքական բևեռ. Վլադիմիր Մարտիրոսյան
Azg / 2 hours ago

Նարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցները. ուղիղ
Azg / 2 hours ago
Related coverage

Глава офиса Зеленского заплатит штраф за использование русского языка
Sputnik Armenia / 5 hours ago

Մենք մեր երեխաներին պետք է ժառանգություն թողնենք խաղաղություն, այլ ոչ թե վրեժ. Ալեն Սիմոնյան
1in.am / 6 hours ago

Ինչի՞ ենք այլայլվում, որ ինչ-որ մեկը Սևանին ասում է Գյոյչա, մշակութային բան էր, ասաց. ԱԽ քարտուղար
168 Jham / 8 hours ago

Ինչի՞ ենք այլայլվում, որ ինչ որ մեկը Սեւանին ասում է Գյոյչա, մշակութային բան էր, ասաց. ԱԽ քարտուղար
News.am / 11 hours ago