Նոյեմբերի 8-ից ընդդիմադիր ուժերը համատեղ փողոցային պայքար են սկսում. Նարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հայտնել է հանրային կառավարման մասնագետ Լիլիա Շուշանյանը։ Նրա խոսքով՝ ընդդիմության ներկայացուցիչները փոքր խմբերով դուրս կգան փողոց՝ քաղաքացիներին ներկայացնելու Փաշինյանի իշխանության վարած քաղաքականության կործանարար հետևանքները։ Նախատեսվում են նաև պայքարի տարբեր ձևաչափեր։ Շուշանյանը հայտնել է, որ ընդդիմության ձևավորած համազգային միավորմանը միացել է ևս երեք քաղաքական ուժ՝ Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թևեր» կուսակցությունը, Արամ Սարգսյանի ղեկավարած Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը և Պարույր Հայրիկյանի գլխավորած «Ազգային ինքնորոշում միավորում»-ը։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Սամվել Կարապետյանի առանձնատանը տեղի ունեցած ընդդիմադիր ուժերի հանդիպումից հետո հայտարարվել էր համազգային համախմբման ձևավորման մասին։ Միավորմանը մասնակցող ուժերն առանձնացրել են չորս հիմնական նպատակ՝ մերժել Ալիևի կողմից Հայաստանի Սահմանադրության փոփոխության պարտադրանքը, հասնել խաղաղության՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների, պաշտպանել ազգային ինքնությունն ու Հայ Առաքելական եկեղեցին, ինչպես նաև վերականգնել ժողովրդավարական իրավունքներն ու ազատությունները։ Ընդդիմության համախմբումը տեղի է ունենում քաղաքական գործիչների նկատմամբ քրեական հետապնդումների և կալանավորումների ֆոնին։ Նոյեմբերի սկզբին դատարանը մեկ ամսով կալանավորել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին։ Նոյեմբերի 8-ից նախատեսվող փողոցային գործողություններով ընդդիմադիր ուժերը մտադիր են համատեղ պայքարը տեղափոխել հանրային դաշտ։ The post Նոյեմբերի 8-ից նախատեսվող փողոցային գործողություններով ընդդիմադիր ուժերը մտադիր են համատեղ պայքարը տեղափոխել հանրային դաշտ appeared first on Ազգ .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Նոյեմբերի 8-ից նախատեսվող փողոցային գործողություններով ընդդիմադիր ուժերը մտադիր են համատեղ պայքարը տեղափոխել հանրային դաշտ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg

Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. Փաշինյան
Azg / 38 minutes ago

Չորս գերակայություն. մեկ քաղաքական բևեռ. Վլադիմիր Մարտիրոսյան
Azg / 2 hours ago

Նարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցները. ուղիղ
Azg / 3 hours ago

Հայերիս անհրաժեշտ է վերադարձի հեղափոխություն, որն անխուսափելի է․ Հովհաննես Իշխանյան
Azg / 3 hours ago
Related coverage

Ես չգիտեմ իմ ծնողիս ո՞նց ասեմ՝ ՀՀ-ում որպես փախածներ պիտի ապրեք. Արցախցին՝ Փաշինյանին
168 Jham / 2 minutes ago

Զախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և Պրահան
24TV / 24News / 5 minutes ago

Հայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումը
24TV / 24News / 15 minutes ago

Լարսը բաց է
Shant News / 15 minutes ago