Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է․ «Ադրբեջանին՝ առանց Անկախության մասին Հռչակագրի Սահմանադրություն պետք չէ իրավական հարթությամբ իբր տարածքային հավակնությունները բացառելու համար։ Հիմար չեն և լավ հասկանում են, որ օրինակ՝ Արցախի ազատագրման պայքարն սկիզբ առավ բացառապես ազգային ոգու և արժանապատվության շնորհիվ, ոչ թե սովետական սահմանադրական նորմերի դրդմամբ։ Երբ Արցախը հայաթափելու պահը հասունացավ, իրենք ոչ թե Արցախի Սահմանադրությունը հիշեցին, այլ շրջանառության մեջ դրեցին միջազգային հանրության շրջանում արժեքավոր այնպիսի աշխատող կեղծ թեզ, ինչպիսին էր «Արցախում իբր ծրագրավորվել էր միջազգային լայնածավալ ահաբեկչություն, ինչն անհրաժեշտ էր անհապաղ կանխել»։ Դե Հայաստանի պարագայում էլ հասունացնում են «ռևանշիստների» թեզը, թեպետ՝ միջազգային ահաբեկչությունից էլ չեն հրաժարվի, քանզի հենց դրա համար բեմադրեցին մի ողջ կեղծ դատավարություն՝ գերեվարելով քաղաքական հայտնի գործիչներին։ Նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք է՝ – որպես խաղաղության համաձայնագիրը անվերջ ձգձգելու և առանց ջանքեր գործադրելու էական զիջումներ կորզելու պատրվակ, – Հայաստանի ներքաղաքական կյանքը խիստ լարված պահելու, երկպառակություններ սերմանելու և պատերազմի սպառնալիքի աղբյուրը սահուն կերպով Հայաստան տեղափոխելու նպատակով, – հայի արժանապատվությունը և ինքնությունը լրացուցիչ խոցելի դարձնելու նկատառումով և այլն։ Այսօր, քան երբևէ խիստ արժեքավորվել է այս ամենը գիտակցելու և ջլատված ուժերը համախմբելու հրամայականը։ Բացարձակապես պետք չէ տրվել իրավագիտական անպտուղ բանավեճերին, դրա ժամանակը չէ, քանզի հենց այդ կեղծ օրակարգով ենք մղվում դեպի ներազգային պառակտումների, թշնամիներ փնտրում միայն մեր մեջ։ Աստված պահապան մեր Երկրին…»։ —00—ՍՊ The post Այսօր քան երբևէ խիստ արժեքավորվել է ջլատված ուժերը համախմբելու հրամայականը․ Գևորգ Դանիելյան appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Այսօր քան երբևէ խիստ արժեքավորվել է ջլատված ուժերը համախմբելու հրամայականը․ Գևորգ Դանիելյան

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Ռուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակել
24TV / 24News / 23 minutes ago

Դեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներին
24TV / 24News / 36 minutes ago

Ուկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ եվրոպացիներն անելիք չունեն․ ՌԴ ԱԳՆ
24TV / 24News / 39 minutes ago

Արաղչին 12 երկրի հետ քննարկել է տարածաշրջանում լարվածության սրումը
24TV / 24News / 51 minutes ago
Related coverage

Заявления о газе для Грузии якобы по $55 — манипуляция: Манвелян о словах депутата от "ГД"
Sputnik Armenia / 16 minutes ago

Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
Factor.am / 18 minutes ago

Զելենսկու գրասենյակի ղեկավարը տուգանք կվճարի ռուսերեն խոսելու համար
Sputnik Armenia / 23 minutes ago

Հայլուր | Հայաստանի ԱԽՔ Ալեն Սիմոնյանը Ադրբեջանի նախագահի պես ռասի՞ստ է համարում հայերիս
5TV Armenia / 24 minutes ago