Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ 35-ամյա Յաշա Ա․-ն իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ձորակում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին քաղաքացիները իրենց անձնական ավտոմեքենայով տեղափոխել են «Թալին» բժշկական կենտրոն։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի և վաշտի հրամանատար Արտակ Խուդավերդյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ռաֆայել Գալստյանը և Տարոն Հակոբյանը։ Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտակ Պետրոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը աշխատում է «Թալին» բժշկական կենտրոնում որպես բժիշկ։ —00—ՄԱ The post Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին
Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

ՀՀ-ն պատմական հնարավորություն է ստացել ապաշրջափակման, ՌԴ-ի հետ էլ հարցերը կլուծվեն. Գրիգորյան
24TV / 24News / 9 minutes ago

Հարևանս ասաց՝ կոնֆլիկտը մեր անշարժ գույքի գներն իջեցրել է, իսկ խաղաղությունը բարձրացնում է
24TV / 24News / 11 minutes ago

Գույքի բռնագանձման հայց՝ Ապարան համայնքի ղեկավարի թեկնածուի դեմ․ «Հետք»
24TV / 24News / 19 minutes ago

Թուրքիայի կամ Ադրբեջանի պատվիրակների հետ ՀՀ-ում ռեստորան ես գնում, ասում են՝ ես չեմ սպասարկի
24TV / 24News / 46 minutes ago
Related coverage

Կալիֆոռնիայում երկու կին պարաշյուտիստ է զոհվել օդում բախման հետևանքով
168 Jham / 9 minutes ago

Պաղեստինը ճանաչելու մեր որոշումը շատ համընկնում է Թուրքիայի դիրքորոշման հետ. Սիմոնյան
Pastinfo / 10 minutes ago

Կատարի վարչապետը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին չհետաձգել խաղաղության համաձայնագրի կնքումը
Shant News / 13 minutes ago

ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
Factor.am / 13 minutes ago