ԱՄՆ իշխանությունները մինչև 20 միլիոն դոլար պարգևատրում և ԱՄՆ տեղափոխվելու հնարավորություն են առաջարկում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու դիմաց։ Այս մասին նոյեմբերի 6-ին X սոցիալական ցանցում հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը ։ Հրամանատարության տվյալներով՝ առաջարկը գործում է ԱՄՆ Պետդեպարտամենտի «Արդարության համար պարգևատրում» (Rewards for Justice) ծրագրի շրջանակում։ Պարգևատրումը նախատեսված է Իրանի միջուկային ծրագրի, այդ թվում՝ դրա օբյեկտների, սարքավորումների և ծրագրի հետ առնչություն ունեցող աշխատակիցների, ներառյալ գիտնականների վերաբերյալ տեղեկությունների համար։ Ծրագիրը ստեղծվել է 1984 թվականին՝ որպես ամերիկյան քաղաքացիների կյանքն ու Միացյալ Նահանգների շահերը պաշտպանելուն ուղղված տեղեկատվության դիմաց պետական պարգևատրման համակարգի մաս։ Թե ինչ պայմանների դեպքում տրամադրված տեղեկությունների համար հնարավոր կլինի ստանալ առավելագույն՝ 20 միլիոն դոլար պարգևատրումը, չի հստակեցվում։ Հիշեցնենք՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության համաձայն՝ Իրանի կողմից Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) նկատմամբ ստանձնած պարտավորությունները չկատարելու հետևանքով գործակալությունը կորցրել է միջուկային ծրագրի որոշ առանցքային բաղադրիչների, այդ թվում՝ ցենտրիֆուգների արտադրության և պաշարների շարունակական վերահսկողության հնարավորությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդել է, որ ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի միջուկային ծրագիրը փաստացի ամբողջությամբ ոչնչացվել է։ Միաժամանակ նա հայտարարել է, որ Թեհրանը ցանկանում է ավարտել հակամարտությունը, և կողմերի միջև բանակցություններ են ընթանում։ Նոյեմբերի 3-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ևս հայտարարել էր, որ իր կառավարությունը շարունակում է ճգնաժամը երկխոսության միջոցով կարգավորելու ջանքերը։ Ավելի վաղ Թրամփը նշել էր, որ դեռ պետք է «զբաղվի» Իրանում գտնվող մեկ կամ երկու թիրախով, որոնց թվում է կենտրոնական Իրանի այսպես կոչված Pickaxe Mountain-ը, որտեղ, ըստ ենթադրությունների, միջուկային օբյեկտ է գտնվում։ Թեհրանը հերքում է դա։ Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
ԱՄՆ իշխանությունները մինչև 20 միլիոն դոլար պարգևատրում և ԱՄՆ տեղափոխվելու հնարավորություն են առաջարկում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու դիմաց։ Այս մասին նոյեմբերի 6-ին X սոցիալական ցանցում հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը։ Հրամանատարության տվյալներով՝ առաջարկը գործում է ԱՄՆ Պետդեպարտամենտի «Արդարության համար պարգևատրում» (Rewards for Justice) ծրագրի շրջանակում։ Պարգևատրումը նախատեսված է Իրանի միջուկային ծրագրի, …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան
Factor.am / 25 minutes ago

Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյու
Factor.am / 43 minutes ago

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
Factor.am / 48 minutes ago

Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան
Factor.am / 1 hour ago
Related coverage

Կալիֆոռնիայում երկու կին պարաշյուտիստ է զոհվել օդում բախման հետևանքով
168 Jham / 19 minutes ago

Պաղեստինը ճանաչելու մեր որոշումը շատ համընկնում է Թուրքիայի դիրքորոշման հետ. Սիմոնյան
Pastinfo / 20 minutes ago

Կատարի վարչապետը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին չհետաձգել խաղաղության համաձայնագրի կնքումը
Shant News / 22 minutes ago

ԱՄՆ-ի ու Իրանի միջեւ պատերազմ է, բայց ԹՐԻՓՓ-ն անցնելու Իրանի սահմանից 15 մ. հեռավորության վրա
Pastinfo / 24 minutes ago