Մեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը Երևանի Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոցում ձևավորված քննական կենտրոնում հետևել է կամավոր ատեստավորման ընթացքին։ Նախարարի տեղակալը քննական կենտրոնի պատասխանատուների հետ քննարկել է կազմակերպական աշխատանքների հետ կապված հարցեր՝ հույս հայտնելով, որ ատեստավորման արդյունքները դրական կլինեն՝ արդարացնելով մասնակիցների սպասումները։ Նա նաև շրջել է դպրոցում և ծանոթացել պայմաններին, հետաքրքրվել ուսումնական գործընթացի իրականացման մանրամասներով։ Երևանում և ՀՀ բոլոր մարզերում ձևավորվել են 60 քննական կենտրոններ, որոնք կահավորվել են համապատասխան սարքավորումներով, ապահովվել գերարագ ինտերնետային կապով: Կամավոր ատեստավորման քննություններն անցկացվում են նոյեմբերի 7-22-ը՝ ժամը 10:00-ին և 15:00-ին: Այս տարի կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ են ներկայացրել շուրջ 10.000 մանկավարժներ։ Առաջինը ատեստավորման քննություն հանձնում են «Աշխարհագրություն» և «Պատմություն» առարկաներ դասավանդող ուսուցիչները: Կամավոր ատեստավորման քննություններն անցկացվում են էլեկտրոնային ձևաչափով։ Համաձայն ընթացակարգի՝ արդյունքների մասին ուսուցիչներն իրազեկվում են անմիջապես քննության ավարտից հետո. բողոքարկում կարելի է ներկայացնել 24 ժամվա ընթացքում: Հիշեցնենք, որ ուսուցիչները քննական կենտրոն պետք է ներկայանան քննության մեկնարկից առնվազն 30 րոպե առաջ՝ անձը հաստատող փաստաթղթով: Ուսուցիչներն իրենց հետ պետք է ունենան նաև համակարգ մուտք գործելու տվյալները՝ մուտքանունը և գաղտնաբառը: —00—ՄԱ The post Մեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Մեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Արծվաշենի հարցում անկլավների հետ փոխանակման տրամաբանություն եմ տեսնում, սա իմ ընկալումն է
24TV / 24News / 11 minutes ago

Իմ էշ խելքն ասա, 2020-ին գնացել ռուսներին ասում էի՝ ձեր ախպերն ենք, կանգնեցրեք պատերազմը
24TV / 24News / 13 minutes ago

ԱՄՆ մինչև 20 միլիոն դոլար է առաջարկել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ տեղեկությունների դիմաց
24TV / 24News / 23 minutes ago

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով․ բարձրադիր գոտում սպասվում է թաց ձյուն
24TV / 24News / 32 minutes ago
Related coverage

Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
168 Jham / 1 hour ago

2029 թ․-ին, հույս ունեմ, արդեն կհասցնենք վիզաների ազատականացման որոշումն ունենալ Եվրամիության հետ, Ակադեմիական քաղաք նախագիծը կլինի անշրջելի․ Նիկոլ Փաշինյան
Aravot / 1 hour ago

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Նոր Կեսարիա բնակավայրում կառուցվել է դպրոց
1in.am / 1 hour ago

Արդյոք բնակարանային աջակցությունը կօգնի լուծել ուսուցիչների պակասի խնդիրը
Armenian Business News (ABNews) / 3 hours ago