Նոյմբերի 7-8-ին և 9-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում զգալի։ Նոյեմբերի 7-ի և 8-ի ցերեկը Շիրակում՝ 1600մ, Լոռի-Տավուշում՝ 800մ, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտում՝ 1800մ, Գեղարքունիքում՝ 2000մ, Վայոց ձորում և Սյունիքում՝ 1800մ և ավելի բարձրություններում սպասվում է ձյուն։ Նոյեմբերի 8-ի երեկոյան և լույս 9-ի գիշերը արդեն հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային մարզերում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց։ Նոյեմբերի 8-ի ուշ երեկոյան և 9-ի գիշերը ձյուն է սպասվում նաև Երևանի բարձրադիր գոտում։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով։ Նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-ին, 9-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում, 9-ի ցերեկը միայն Սյունիքում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-9-ին լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 7-9-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 7-9- ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի՝ 3-5, 8-10-ի գիշերը՝ 9-11 աստիճանով։ Երևանում նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 8-ի երեկոյան և 9-ի գիշերը բարձրադիր գոտում սպասվում է թաց ձյուն։ Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն
Նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-ին, 9-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում, 9-ի ցերեկը միայն Սյունիքում սպասվում են տեղումներ։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

Արարատի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում
Hetq / 1 hour ago

Ապարան համայնքի ղեկավարի թեկնածուի դեմ՝ գույքի բռնագանձման հայց. նրա թիմակիցների հայտարարագրերում եկամուտներ չկան
Hetq / 2 hours ago

Օրենքը չի սահմանում՝ ով պետք է ժառանգներին ծանուցի #shorts #ժառանգ #իրավունք #օրենք
Hetq / 17 hours ago

Քննարկվել է Հայաստանի և Վրաստանի միջև սահմանի սահմանազատման հարցը
Hetq / 19 hours ago
Related coverage

Չեք կարող նշել մի երկիր, որը նեգատիվ վերաբերմունք ունի TRIPP–ի նկատմամբ. ԱԳՄԱՆ գլխավոր քարտուղար
168 Jham / 5 minutes ago

Ճնշումները որևէ արդյունք չեն տալու. Արամ Վարդևանյան
5TV Armenia / 5 minutes ago

Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավարը Թրամփին կոչ է արել աստիճանաբար ավարտել Իրանի հետ պատերազմը. NYT
168 Jham / 8 minutes ago

TRIPP–ի մասով Հայաստանում գործող բիզնեսի մոտ էլ հետաքրքրություն կա. Արմեն Գրիգորյան
168 Jham / 8 minutes ago