Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ, որ Մեծամոր քաղաքի երկու բնակիչ, որոնք նախկինում դատապարտվել էին ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շուրջ 5000 ԱՄՆ դոլարի դիմաց նախապատրաստվում են սպանել Երևանի մի բնակչի։ Օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ երկու տղամարդիկ նախապատրաստվում էին սպանել նաև Արմավիրի մարզի Արգավանդ բնակավայրի մի բնակչի։ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նոյեմբերի 6-ին ձերբակալվել են սպանության նախապատրաստության հետ առնչություն ունենալու մեջ կասկածվող երեք տղամարդիկ։ Այսպիսով՝ Արմավիրի քրեական ոստիկանների օպերատիվ տեսադաշտում հայտնված անձանց նկատմամբ ձեռնարկված հետևողական միջոցառումների արդյունքում կանխվել է նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործության՝ սպանության կատարումը։ Բացի այդ, ձերբակալվածներից մեկին պատկանող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է մեթադոնի լուծույթ։ Օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ այն նույն օրը Փարաքար բնակավայրում տղամարդուն իրացրել էր մեկ այլ քաղաքացի։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող սպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Կիպրոսի կրթության և սպորտի նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Shant News / 24 minutes ago

Արարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարան
Shant News / 50 minutes ago

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
Shant News / 1 hour ago

Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Կիևի և հարակից շրջանների էներգետիկ օբյեկտներին, որոնք մատակարարում են Ուկրաինայի զինված ուժերին
Shant News / 2 hours ago
Related coverage

TRIPP-ը նրա համար չի, որ մի ադրբեջանցի Բաքվից գառ տանի Նախիջևան, դա նաև գազ տեղափոխելու ուղի է
24TV / 24News / 13 minutes ago

Էդ տրամաբանությամբ՝ վրացիները տուտուց են, հնդիկներից հոտ է գալիս
Aysor.am / 1 hour ago

Ռուսները, ուկրաինացիները հմայված գալիս են, ինչի՞ հայերը չեն գալիս Հայաստան
Aysor.am / 1 hour ago

Բա ինչի՞ ենք այլայլվում, երբ Սևանին ասում են Գյոյչա, եթե մենք «Ախպերս ու ես» երգը ունենք
24TV / 24News / 1 hour ago