Երեկ՝ նոյեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։35-ի սահմաններում Խաղաղ Դոնի փողոցում, «Էրեբունի» սգո սրահի մոտ բախվել են «Mitsubishi» մակնիշի և «Renault» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է կայանված վիճակում գտնվող «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենային և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Renault»-ի վարորդին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։ Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և մահացածի ինքնությունները։ —00—ՄԱ The post Ողբերգական ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ը․ վարորդը մաhացել է appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ողբերգական ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ը․ վարորդը մաhացել է
Երեկ՝ նոյեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Պաշտպանության նախարարի տեղակալը ծանոթացել ծառայության կազմակերպման ընթացքին
24TV / 24News / 16 minutes ago

Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
24TV / 24News / 21 minutes ago

Արցախի պետական կառավարման որևէ ինստիտուտ պետք է կենտրոնանա արցախյան թեմային առնչվող հարցերի վրա
24TV / 24News / 36 minutes ago

Կոչ ենք անում մերժել Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում
24TV / 24News / 1 hour ago
Related coverage

Ինչու ԱՄՆ-ն և Իսրայելը տասնամյակներ շարունակ չեն ընդունում Թել Ավիվի՝ միջուկային զենք ունենալու փաստը. CNN
ArmLur / Zhoghovurd / 12 minutes ago

Կանխվել է նախապատրաստվող սպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է
A1plus / 14 minutes ago

Եթե թուրքերն ուզենան հարձակվել, մենք չենք հասցնի ուժեղանալ, մենք ընդհանրապես ոչինչ չենք հասցնի անել. Ալեն Սիմոնյան
Azg / 15 minutes ago

Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
A1plus / 17 minutes ago