«Արցախի Հանրապետության իշխանությունները ողջունում են Հայաստանի քաղաքական ուժերի՝ համազգային միավորման ձևավորման նախաձեռնությունը և այն արձանագրումը, որ առկա տարաձայնություններից վեր պետք է դասվեն ազգային ու պետական նշանակության առաջնահերթությունները», հայտարարել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը: Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ «Կարծում եմ, որ Իսկանդարյանը շտապել է։ Ես այս թեմային անդրադարձել եմ էլի․ Արցախի պետական կառավարման որեւէ ինստիտուտ պետք է թերեւս գերզանցապես կենտրոնանա արցախյան թեմային առնչվող հարցերի վրա, աշխատի Արցախի թեմայի արծարծմամբ եւ հնարավորինս քիչ կամ ընդհանրապես ձեռնպահ մնա Հայաստանի ներքաղաքական գործընթացների գնահատող, մեկնաբանող, քննադատող կամ ողջունող լինելու «գործառույթից»։ Սա ամենևին այն մասին չէ, թե՝ «ձեր գործը չէ»։ Ոչ, ձեր գործն է, բոլորի գործն է։ Բայց խնդիրն այն է, որ այդ գործը պահանջում է սառնասրտություն, քաղաքական ռացիոնալ ու պրագմատիկ հաշվարկ, պահանջում է պլանավորում, առաջնահերթությունների դասակարգում՝ իրողությունները հաշվի առնելով։ Այս մասին խոսակցությունները պոպուլյար չեն, բայց ես նախընտրում եմ արտահայտել այդ ոչ պոպուլյարը, որովհետեւ դա է հանրօգուտ հեռանկարի գրավականը»,-գրել է նա։ _00_ՄԱ The post Արցախի պետական կառավարման որևէ ինստիտուտ պետք է կենտրոնանա արցախյան թեմային առնչվող հարցերի վրա appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Արցախի պետական կառավարման որևէ ինստիտուտ պետք է կենտրոնանա արցախյան թեմային առնչվող հարցերի վրա

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Պաշտպանության նախարարի տեղակալը ծանոթացել ծառայության կազմակերպման ընթացքին
24TV / 24News / 16 minutes ago

Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
24TV / 24News / 21 minutes ago

Ողբերգական ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ը․ վարորդը մաhացել է
24TV / 24News / 48 minutes ago

Կոչ ենք անում մերժել Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում
24TV / 24News / 1 hour ago
Related coverage

Արցախի պետական կառավարման որևէ ինստիտուտ պետք է կենտրոնանա արցախյան թեմային առնչվող հարցերի վրա
168 Jham / 17 minutes ago

Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
168 Jham / 43 minutes ago

Ղարաբաղյան պատերազմի հաղթանակը տեր չունի
Noyan Tapan TV / 11 hours ago

Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան
Azg / 11 hours ago