Ամերիկացի ընտրողները հստակ ցույց տվեցին, որ գոհ չեն նախագահ Դոնալդ Թրամփի՝ վերջին երկու տարվա աշխատանքից։ Չկատարված խոստումներն ու մարդկանց նկատմամբ նրա կոպիտ վերաբերմունքը հանգեցրին ընտրությունների այս արդյունքին»։ Այս մասին Alpha News-ի տաղավարում ասել է Գլենդելի քաղաքապետ Արտաշես Քասախյանը՝ վերլուծելով ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքներն ու դրանց քաղաքական ուղերձը։ Նրա խոսքով՝ ընտրողների որոշման վրա հիմնականում ազդել են ոչ թե արտաքին քաղաքական զարգացումներն ու պատերազմները, այլ սոցիալ-տնտեսական խնդիրներն ու կյանքի թանկացումը։ Քաղաքապետի գնահատմամբ՝ Թրամփի չափազանցված խոստումները, դրանց չկատարումը, ինչպես նաև մարդկանց նկատմամբ կոպիտ ու երբեմն անհարգալից վերաբերմունքը հանգեցրել են հանրային դժգոհության։ «Թրամփն այնպիսի խոստումներ է տվել, որոնք չի կարողացել կատարել։ Եվ, գուցե չափազանցված չլինի ասել, որ չափից ավելի խոստումներ տալն ու դրանք չկատարելը հանգեցնում են նման հետևանքների։ Դրան գումարվել են նրա չափազանց ինքնավստահ, երբեմն գոռոզ, կոպիտ և մարդկանց նկատմամբ անհարգալից արտահայտությունները։ Այս ամենը միասին հանգեցրել են ընտրությունների նման արդյունքի»,- ընդգծել է Արտաշես Քասախյանը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Թրամփի գոռոզությունն ու չկատարած խոստումները հանգեցրին պարտության․ Արտաշես Քասախյան
Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Փորձառու լիդերներն այլևս չեն կարող առաջնորդել, նոր դեմքեր են պետք. Կարեն Քոչարյան
Alpha News / 35 minutes ago

Սա քաղաքական առևտրի հերթական խաղաթուղթն է․ Տիգրան Քոչարյանը՝ ընդդիմադիրների կալանավորումների մասին
Alpha News / 41 minutes ago

Նոր Կոնգրեսը կսահմանափակի Թրամփի հնարավորությունները արտաքին քաղաքականության ոլորտում․ Ռաֆայել Օրդուխանյան
Alpha News / 53 minutes ago

Ордуханян: Новый Конгресс ограничит возможности Трампа во внешней политике
Alpha News / 1 hour ago
Related coverage

Արամ Ա–ն ընդունել է Լիբանանում Հայաստանի դեսպանին
Sputnik Armenia / 15 minutes ago

«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ
24TV / 24News / 44 minutes ago

Պուտինը ՌԴ ԱԽ անդամների հետ քննարկել է ուկրաինական կարգավորման առաջիկա բանակցությունները
Sputnik Armenia / 58 minutes ago

Armenia’s top diplomat not concerned over U.S. election impact on TRIPP
CivilNet / 1 hour ago