Սամվել Կարապետյանի կալանավորումը սպասելի էր, քանի որ, եթե ընդդիմադիր երկու ուժերի կամ դաշինքների առաջնորդներն արդեն բանտում են, Փաշինյանին ժամանակ էր պետք Սամվել Կարապետյանին ևս այնտեղ տեղավորելու համար, և այդ ժամանակը գտնվեց։ Այս մասին Alpha News-ի տաղավարում հայտարարել է Alpha News-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանն՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշմանն ու ներքաղաքական զարգացումներին։ Նրա խոսքով՝ իշխանությունը գործում է բոլորովին նույն ձեռագրով, նույն տոնով ու գործողություններով, որոնք կիրառվել են Ռոբերտ Քոչարյանի, նրա ընտանիքի անդամների և Գագիկ Ծառուկյանի պարագայում։ Անդրադառնալով ընդդիմադիր առաջնորդի շփումները հնարավորինս սահմանափակելու պատճառներին՝ Տիգրան Քոչարյանը նշել է, որ Հայաստանի շուրջ զուգահեռ երկու գործընթաց է ընթանում։ «Առաջին գործընթացը Եվրասիական տնտեսական միության հետ հնարավոր առճակատումն է՝ մինչև Հայաստանի կարգավիճակի սառեցումը։Սա Նիկոլ Փաշինյանի համար քաղաքական առևտրի հերթական խաղաթուղթն է լինելու, որպեսզի փորձի ինչ-որ կերպ «վաճառել» այս մարդկանց հնարավոր ազատությունը։ Երկրորդը արտահերթ ընտրությունների նախապատրաստվելու գործընթացն է։ Երբ ընդդիմության առաջնորդների գործողությունները սահմանափակված են, չեն կարող հանդիպել իրենց ակտիվի հետ, զգալիորեն նվազում են քարոզչական աշխատանք կատարելու նրանց հնարավորությունները»,- ընդգծել է Տիգրան Քոչարյանը։ Նա չի բացառել, որ կալանավորումները կարող են տարածվել նաև «Հայաստան», «Ուժեղ Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» դաշինքների ու կուսակցությունների այն հանրային դեմքերի վրա, որոնք կարող են խանգարել Նիկոլ Փաշինյանին հանրաքվեում ստանալ իր բաղձալի՝ «50+1» տոկոսը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Սա քաղաքական առևտրի հերթական խաղաթուղթն է․ Տիգրան Քոչարյանը՝ ընդդիմադիրների կալանավորումների մասին
Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ․ քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Alpha News / 28 minutes ago

Կրակովում կրակոցներն իրականացրել է լեհական բանակի նախկին զինծառայողը
Alpha News / 43 minutes ago

Կրակովում հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի․ սուգ է հայտարարվել
Alpha News / 58 minutes ago

Պուտինի տված ժամանակը սպառվում է․ Փաշինյանը փակուղում է
Alpha News / 1 hour ago
Related coverage

Նախագահը հազիվ թե ընկերներ ունենա. ընկերները ժամանակի ընթացքում սկսում են քեզանից շատ բան պահանջել. Լուկաշենկո
168 Jham / 12 minutes ago

Ես չգիտեմ իմ ծնողիս ո՞նց ասեմ՝ ՀՀ-ում որպես փախածներ պիտի ապրեք. Արցախցին՝ Փաշինյանին
168 Jham / 26 minutes ago

Զախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և Պրահան
24TV / 24News / 29 minutes ago

Հայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումը
24TV / 24News / 38 minutes ago