Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կիպրոսի Հանրապետության կրթության, սպորտի և երիտասարդության նախարար Աթենա Միխայիլիդուի գլխավորած պատվիրակությունը ճանաչողական և գործնական հագեցած այց է կատարել մի շարք կրթական ու մշակութային հաստատություններ։ Բարձրաստիճան հյուրին շրջայցերի ընթացքում ուղեկցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։ Կրթական և գիտական գործակցության ընդլայնում ԵՊՀ-ում Պատվիրակության առաջին կանգառը Երևանի պետական համալսարանն էր: ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ կապերի սերտացման, համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացման, ուսանողների ու դասախոսների ակադեմիական փոխանակման հեռանկարները, ինչպես նաև Կիպրոսի համալսարանում հայագիտական կենտրոն կամ ամբիոն հիմնելու հնարավորությունները։ Երիտասարդական քաղաքականության հայաստանյան փորձը Ծաղկաձորում Կիպրական պատվիրակությունն այցելել է նաև Ծաղկաձորի «Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոն: Հյուրերը ծանոթացել են կենտրոնի գործունեությանը, ստեղծված ժամանակակից պայմաններին և իրականացվող կրթական ու ժամանցային ծրագրերին՝ բարձր գնահատելով երիտասարդների ներուժի բացահայտմանն ուղղված հայաստանյան փորձը։ Այց Թումո կենտրոն Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն՝ ծանոթանալու ոչ ֆորմալ կրթության հայկական հաջողված մոդելին։ Նրան ներկայացվել են կենտրոնի գործունեությունը, իրականացվող ընթացիկ կրթական ծրագրերը, նորարարական տեխնոլոգիական հնարավորություններն ու ենթակառուցվածքները։ Նախարարը հանդիպել է «Թումո» կենտրոն այցելող երիտասարդներին, զրուցել նրանց հետ, հետաքրքրվել նախասիրություններով: Հաղորդակցություն բազմադարյա մշակութային ժառանգությանը Հայաստանի հարուստ պատմամշակութային արժեքներին հաղորդակից դառնալու նպատակով պատվիրակությունն այցելել է նաև Մեսրոպ Մաշտոցի անվան «Մատենադարան» հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ: Նախարար Աթենա Միխայիլիդուն և պատվիրակության անդամները դիտել են թանգարանի մշտական ու նորաբաց ցուցադրությունները՝ ծանոթանալով հայ ձեռագրական արվեստի բացառիկ նմուշներին: Ճանաչողական շրջայցն ամփոփվել է Հայաստանի պատմության թանգարանում, որտեղ հյուրերը ծանոթացել են թանգարանային հարուստ հավաքածուներին, մշտական ու նոր ցուցադրություններին, որոնք ամբողջական պատկերացում են տալիս հայ ժողովրդի բազմադարյա պատմության և քաղաքակրթական հետագծի մասին:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
Factor.am / 39 minutes ago

Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
Factor.am / 53 minutes ago

ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
Factor.am / 1 hour ago

Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
Factor.am / 1 hour ago
Related coverage

Նեյմարի հայրը նշանակվել է Սանթոսի գործադիր տնօրեն
168 Jham / 8 minutes ago

Քո կարիերան ազգային թիմում ընդմիշտ կմնա ֆուտբոլի պատմության մի մասը․ Ինֆանտինոն՝ Ռոնալդուի մասին
Shant News / 34 minutes ago

Հայ պատանի շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել աշխարհի առաջնությունում
Sputnik Armenia / 1 hour ago

Шахматисты из Армении стали призерами молодежного чемпионата мира в ОАЭ
Sputnik Armenia / 1 hour ago