Արցախի նախկին պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը գրել է․ «Արցախի Հանրապետության իշխանությունները ողջունում են Հայաստանի քաղաքական ուժերի՝ համազգային միավորման ձևավորման նախաձեռնությունը և այն արձանագրումը, որ առկա տարաձայնություններից վեր պետք է դասվեն ազգային ու պետական նշանակության առաջնահերթությունները։ Հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներն իսկապես պահանջում են համախմբում, քաղաքական պատասխանատվություն և միասնական օրակարգի շուրջ կառուցողական համագործակցություն։ Համոզված ենք, որ ազգային ինքնության, պետականության, անվտանգության, արժանապատվության և իրավունքների պաշտպանության հարցերը չեն կարող ունենալ մասնակի կամ տարանջատված լուծումներ։ Միևնույն ժամանակ, ափսոսանք ենք հայտնում, որ այս կարևոր նախաձեռնության քննարկմանն ու ձևավորմանը ներգրավված չեն եղել Արցախի իշխանությունները։ Մինչդեռ Արցախի հարցը, արցախահայության իրավունքների պաշտպանությունն ու բռնի տեղահանված ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքը Հայաստանի ազգային օրակարգի անբաժանելի բաղադրիչներն են և չեն կարող դուրս մնալ համազգային նշանակության որևէ գործընթացից։ Համազգային միավորումը չի կարող ամբողջական լինել, եթե դրա ձևավորման և գործունեության շրջանակում տեղ չի գտնվել Արցախի ներկայացվածության ու ձայնի համար։ Արցախի հարցը միայն արցախահայության հարցը չէ․ այն հայ ժողովրդի հավաքական պատասխանատվության և ազգային օրակարգի հարցն է։ Հույս ունենք, որ հետագա գործընթացներում այս բացը կշտկվի, և Արցախի Հանրապետության իշխանությունները ևս հնարավորություն կունենան իրենց մասնակցությունն ու ներդրումն ունենալու համազգային առաջնահերթությունների շուրջ ձևավորվող համագործակցությանը»։ —00—ՍՊ The post Արցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Արցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ
24TV / 24News / 11 minutes ago

ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն
24TV / 24News / 19 minutes ago

Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարք
24TV / 24News / 27 minutes ago

Ընդդիմության փակուղին. գնա հանրաքվեի՝ Նիկոլը կեղծելու է, արտահերթի՝ նույնպես. միայն մի լուծում կա
24TV / 24News / 35 minutes ago
Related coverage

ՔՊ-Ն ԿՏՐՎԵԼ Է ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ․ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆ
168 Jham / 5 minutes ago

Սա քաղաքական առևտրի հերթական խաղաթուղթն է․ Տիգրան Քոչարյանը՝ ընդդիմադիրների կալանավորումների մասին
Alpha News / 8 minutes ago

Senior Iranian Official Slams Pashinian Over ‘Trump Route’
Azatutyun / 14 minutes ago

Իշխանության և ընդդիմության տարաձայնությունները խորանում են. ինչ հանգուցալուծում է սպասվում
Shant News / 25 minutes ago