Հարավարևելյան Ասիայի և Եվրոպայի ֆոնդային բորսաներում հիմնական ինդեքսների անկումը նոյեմբերի 6-ին շարունակվել է։ Դա տեղի է ունեցել հինգշաբթի Ուոլ Սթրիթում բաժնետոմսերի գների կտրուկ անկումից հետո, գրում է Current time-ը։ Անկումը կապվում է արհեստական բանականության զարգացման ուղղությամբ աշխատող տեխնոլոգիական ընկերությունների հեռանկարների վերաբերյալ մտահոգությունների հետ։ Դրանք ի հայտ են եկել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակից հետո։ Դեմոկրատները հանդես են գալիս ոլորտի ավելի խիստ կարգավորման օգտին։ Եվրոպայում STOXX 600 ինդեքսը ուրբաթ առավոտյան նվազել է մոտ 1 տոկոսով։ Սա ավելի փոքր անկում է, քան Հարավարևելյան Ասիայի և ԱՄՆ-ի ֆոնդային բորսաներում։ Նախօրեին ԱՄՆ-ում բարձր տեխնոլոգիական ընկերությունների Nasdaq Composite ինդեքսը նվազել է ավելի քան 5 տոկոսով։ Սա նշանակում է, որ արհեստական բանականության ոլորտում գործող ընկերությունների բաժնետոմսերի ընդհանուր շուկայական արժեքը նվազել է շուրջ 2,5 տրիլիոն դոլարով։ Իլոն Մասկի, Ջենսեն Հուանգի և այլ ընկերությունների սեփականատերերի անձնական կարողության գնահատված արժեքը նվազել է միլիարդավոր դոլարներով։ Միայն Մասկի ընկերությունների շուկայական արժեքը նվազել է շուրջ 300 միլիարդ դոլարով։ AMD-ի և Micron-ի բաժնետոմսերն էժանացել են ավելի քան 17 տոկոսով, իսկ Intel-ինը՝ 10,3 տոկոսով: Ներդրողների մտահոգությունները հիմնականում կապված են տվյալների կենտրոնների կառուցման հնարավոր սահմանափակումների հետ։ Դեմոկրատ թեկնածուներից մի քանիսը, մասնավորապես՝ Օհայո նահանգում, տվյալների կենտրոնների անվերահսկելի կառուցման դեմ պայքարը դարձրել էին իրենց նախընտրական քարոզարշավի կարևոր ուղղություններից մեկը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ֆոնդային բորսաներում անկումը կապված է միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակի հետ։«Շատ տխուր է սա տեսնել, բայց մեղադրելու ոչ ոքի չունենք, բացի մեզանից»,- գրել է նա։ «Շատ տխուր է սա տեսնել, բայց մեղադրելու ոչ ոքի չունենք, բացի մեզանից»,- գրել է նա։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
Factor.am / 33 minutes ago

Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
Factor.am / 46 minutes ago

ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
Factor.am / 1 hour ago

ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
Factor.am / 1 hour ago
Related coverage

ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է դանդաղեցնել ՀՀ տնտեսական աճը․ Պապոյան
Armenian Business News (ABNews) / 30 minutes ago

Karapetian Rejects ‘Disgraceful’ Charges After Fresh Arrest
Azatutyun / 42 minutes ago

Հայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է
24TV / 24News / 59 minutes ago

«Hexa Machinery»-ն 8-10 մլն դոլարի ներդրում է իրականացրել արտադրության զարգացման համար
A1plus / 1 hour ago