Հնդկական պաշտպանական-վերլուծական Indian Defence Research Wing (IDRW) պարբերականի հաղորդմամբ՝ Հնդկաստանը հաստատել է , որ պատրաստվում է Հայաստանին հետ ռազմական գործարք իրականացնել՝ կապված Pinaka համազարկային համակարգերի համար նախատեսված 1000 միավոր ուղղորդվող (կառավարվող) հրթիռների մատակարարման հետ։ Այդ քայլով, ըստ պարբերականի, Հայաստանի ԶՈւ-ն կհամալրվի բարձր ճշգրտության սպառազինությամբ։ Ըստ հրապարակված տվյալների՝ մատակարարվող հրթիռներն ունեն մինչև 75-80 կիլոմետր հեռահարություն և աչքի են ընկնում հարվածի բարձր ճշգրտությամբ․ հնարավոր շեղումը 2-3 մետր է: