Արտակարգ դեպք է տեղի ունեցել Մոսկվայում․ վերնանցումը փլուզվել է ու փակել ինչպես քաղաք, այնպես էլ քաղաքից դուրս եկող ուղղություններով երթևեկությունը։ РИА Новости -ն գրում է, որ վերնանցումը գտնվում է Լենինգրադյան խճուղում։ Մոսկվայի մարզի տրանսպորտի և ճանապարհային ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել են, որ փլուզումը տեղի է ունեցել բեռնատարի բացված թափքի պատճառով․ այն հարվածել է վերնանցմանը, ինչի հետևանքով անցումը փլուզվել է։ Լրատվամիջոցները հայտնում են, որ բեռնատարի վարորդը տեղում մահացել է։