ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավար կազմի կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին։ Փաստաթղթի համաձայն՝ գերատեսչությունում կսահմանվի նախարարի 12 տեղակալի պաշտոն, որոնցից երկուսը պատասխանատու կլինեն ռուսական բանակի սպառազինության և թիկունքի ապահովման համար։