ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում (նոյեմբերի 11-ին) կարող է քննարկվել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը: Պանկինի պարզաբանումը. ՌԴ դիվանագետը նշել է, որ հարցի քննարկումը կախված կլինի անդամ պետությունների համաձայնությունից, սակայն ենթադրել է, որ այն օրակարգ կմտնի: Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստում տեղի է ունեցել ՍԴ նախագահի ընտրությունը: Թեկնածուներն էին ՍԴ դատավորներ Էդգար Շաթիրյանն ու Վլադիմիր Վարդանյանը: Քվեարկության ընթացքը. Գաղտնի քվեարկության առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը չի ստացել անհրաժեշտ ձայները: Երկրորդ փուլի արդյունքներով Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ՍԴ նախագահ: «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը: Պատասխան քննադատներին. Վարչապետը հերքել է պնդումները, թե այս հայեցակարգը նպատակ ունի նենգափոխել ազգային ինքնությունը: Նա ընդգծել է, որ «Իրական Հայաստանը» պետության մասին է, իսկ պետությունն իրականում հենց ազգային ինքնության պաշտպանության, պահպանման և զարգացման երաշխիքն է: ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2027թ. բյուջեի քննարկման ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ Հայաստանը վերսկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման գործընթացը: Առաջադրվող հուշարձանները. Մինչև 2031թ. նախատեսվում է ցանկում ներառել ևս 5 հուշարձանախումբ: Ներկայում պատրաստվում են պատմական Արտաշատ մայրաքաղաքի, Սյունիքի ժայռափոր բնակավայրերի և հայկական ամրոցներից մեկի հայտերը: Ուսուցիչների երաշխիքները. Նախարարը նաև հայտնել է, որ առաջիկայում հանրային քննարկման կդրվի «Ուսուցչի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որը կնախատեսի սոցիալական և բնակարանային աջակցության նոր ծրագրեր: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը չի հստակեցրել՝ Տիգրանաշենը ՀՀ տարածք համարվում է, թեոչ՝ նշելով, որ հարցն իրավաբանների ուսումնասիրության տիրույթում է: Անկլավների հարցը. Թովմասյանը նաև զերծ է մնացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ անկլավների հնարավոր փոխանակման և տարածքային տեղաշարժերի վերաբերյալ հայտարարությունները մեկնաբանելուց: «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ծառայողները տեսահսկման համակարգի և տեղանքի զննման միջոցով հիմնարկի օդային տարածքում նկատել են անօդաչու թռչող սարք (ԱԹՍ): Գտածոն. ԱԹՍ-ին ամրացված փաթեթում հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս: Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան օպերատիվ-քննչական միջոցառումներ:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Նոյեմբերի 6-ի կարևոր լուրերը
1. ՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցըՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում (նոյեմբերի 11-ին) կարող է քննարկվել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը:Պանկինի պարզաբանումը. ՌԴ դիվանագետը նշել է, որ հարցի քննարկումը կախված կլինի անդամ պետությունն...

Comments
No comments yet — be the first to comment.
More from Armenian Business News (ABNews)

ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 2026 Թ․
Armenian Business News (ABNews) / 1 hour ago

«Հարսնացուն Ամերիկայից կամ Նոր տարվա կինո 2»-ն արդեն մեծ էկրանին է
Armenian Business News (ABNews) / 1 hour ago

Նոյեմբերի 6-ի բիզնես լուրերը
Armenian Business News (ABNews) / 2 hours ago

Խենթ երեկույթներ, սիրուհի-կինոաստղեր․ օսկարակիր Մայքլ Դուգլասի աղմկահարույց հուշագրությունները
Armenian Business News (ABNews) / 2 hours ago
Related coverage

ՎԱԶԳԵՆԻ ՇԻՐՄԻՆ ԾԱՂԿԵՊՍԱԿ ԴՆԵԼՈՎ՝ ԵՎՍ ՄԻ ԱՆԳԱՄ ՍՊԱՆՈՒՄ ԵՔ ՆՐԱՆ․ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆ
168 Jham / 11 minutes ago

Արագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել է
24TV / 24News / 12 minutes ago

Առանց Սպերցյանի. հայտնի է Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա 2 խաղերի կազմը
Sputnik Armenia / 12 minutes ago

КСИР Ирана сообщил о возгорании танкеров в Ормузском проливе и уничтожении БПЛА
Sputnik Armenia / 14 minutes ago