Տեղական լուրեր ՍԱՏՄ-ն վերահսկողական միջոցառումներ է սկսել կաթնամթերքի 11 ընկերություններում 2026 թ. կաթնամթերքի արտադրություններում իրականացված 120 ստուգումների արդյունքում ՍԱՏՄ-ն կայացրել է կասեցման 25 որոշում: Բացի այդ, անկախ փորձաքննությամբ մանրէաբանական անհամապատասխանություններ արձանագրած 11 ընկերություններում սկսվել են վերահսկողական ստուգումներ: 2027 թվականին հուշարձանների վերականգնման համար կհատկացվի 1.79 միլիարդ դրամ 29 տարվա ընդմիջումից հետո վերսկսելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման գործընթացը (մինչև 2031 թ. նախատեսվում է ընդգրկել ևս 5 հուշարձանախումբ)՝ պետությունը 2027 թ. բյուջեով պատմամշակութային ժառանգության վերականգնման համար կհատկացնի շուրջ 1.79 մլրդ դրամ: «Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հայտարարել է, որ «Վեոլիա Ջուրը» համակարգի սեփականատերը չէ և պատասխանատվություն չի կրում դրա ֆիզիկական մաշվածության համար, իսկ իշխանությունը քաղաքական որոշում է կայացրել խոշոր ներդրումներ ուղղել ջրային ենթակառուցվածքների վերականգնմանը: ՊԵԿ-ում քննարկվել են մրցունակության բարձրացումն ու մաքսային միասնական հաշվի ներդրումը ՀՀ ՊԵԿ-ի և Համաշխարհային բանկի առաքելության հանդիպման ընթացքում քննարկվել են հարկային կարգապահության խթանումը, թվայնացումը, մաքսային միասնական հաշվի ներդրումն ու վարչարարությունում ԱԲ գործիքների կիրառումը: Գործարկվել է նոր կենսաչափական անձնագիր ստանալու նախագրանցման ընթացակարգը Քաղաքացիները www.haypass.am կայքի միջոցով կարող են անցնել նույնականացում, ընտրել ծառայությունը, ամրագրել այցելության օրն ու ժամը և կատարել առցանց վճարում, որից հետո սպասարկման կենտրոնում տվյալների հավաքագրումը տևում է 3-5 րոպե, իսկ փաստաթուղթը տրամադրվում է 14 աշխատանքային օրվա ընթացքում: Միջազգային լուրեր Ադրբեջանն ու Ուկրաինան ընդունել են տնտեսական համագործակցության ծրագիր Ադրբեջանը և Ուկրաինան ընդունել են տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր՝ քննարկելով էներգետիկ, տրանսպորտային, առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում կապերի ընդլայնումը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ Ռուսաստանից ԵՄ հեղուկացված գազի գնումների մասին Մարկ Ռյուտեն նշել է, որ Եվրոպական միությունը Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ը՝ դիզելային վառելիք՝ ընդգծելով, որ Եվրոպան շարունակում է մնալ ռուսական էներգակիրների խոշոր գնորդ: Գերմանիայի ավտոարդյունաբերությունը բախվել է սնանկացումների և կրճատումների ալիքի Արտադրական բարձր ծախսերի, պահանջարկի նվազման, չինական արտադրողների մրցակցության և էլեկտրամոբիլների արտադրությանն անցնելու ֆինանսական ծանրաբեռնվածության պատճառով Գերմանիայի ավտոարտադրողները փակում են գործարաններն ու կրճատում աշխատատեղերը: Չինաստանը մաքսատուրքերի ընդհանուր դրույքաչափը նվազեցրել է մինչև 7.3% Պեկինը մաքսատուրքերի ընդհանուր դրույքաչափը իջեցրել է մինչև 7.3%՝ պարզեցնելով ներմուծման պայմանները և ընդլայնելով օտարերկրյա ներդրողների համար հասանելի ոլորտների ցանկը:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Նոյեմբերի 6-ի բիզնես լուրերը
Տեղական լուրերՍԱՏՄ-ն վերահսկողական միջոցառումներ է սկսել կաթնամթերքի 11 ընկերություններում2026 թ. կաթնամթերքի արտադրություններում իրականացված 120 ստուգումների արդյունքում ՍԱՏՄ-ն կայացրել է կասեցման 25 որոշում: Բացի այդ, անկախ փորձաքննությամբ մանրէաբանական անհամապատասխանություններ արձանագրած 11 ընկերություններում սկսվել են վերահսկողական ստուգումներ:2027 թվականին հուշարձանների վերականգնման համար կհա...

Comments
No comments yet — be the first to comment.
More from Armenian Business News (ABNews)

ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 2026 Թ․
Armenian Business News (ABNews) / 1 hour ago

Նոյեմբերի 6-ի կարևոր լուրերը
Armenian Business News (ABNews) / 1 hour ago

«Հարսնացուն Ամերիկայից կամ Նոր տարվա կինո 2»-ն արդեն մեծ էկրանին է
Armenian Business News (ABNews) / 1 hour ago

Խենթ երեկույթներ, սիրուհի-կինոաստղեր․ օսկարակիր Մայքլ Դուգլասի աղմկահարույց հուշագրությունները
Armenian Business News (ABNews) / 2 hours ago
Related coverage

ՎԱԶԳԵՆԻ ՇԻՐՄԻՆ ԾԱՂԿԵՊՍԱԿ ԴՆԵԼՈՎ՝ ԵՎՍ ՄԻ ԱՆԳԱՄ ՍՊԱՆՈՒՄ ԵՔ ՆՐԱՆ․ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆ
168 Jham / 12 minutes ago

Արագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել է
24TV / 24News / 13 minutes ago

Առանց Սպերցյանի. հայտնի է Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա 2 խաղերի կազմը
Sputnik Armenia / 13 minutes ago

КСИР Ирана сообщил о возгорании танкеров в Ормузском проливе и уничтожении БПЛА
Sputnik Armenia / 15 minutes ago