Նոյեմբերի 6-ին ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության անձնակազմին է ներկայացրել վարչության նորանշանակ պետ Արսեն Ոսկանյանին։ Կամո Ցուցուլյանը շնորհավորել է Արսեն Ոսկանյանին և մաղթել արդյունավետ ծառայություն։ Նա ընդգծել է Համայնքային ոստիկանության առջև դրված խնդիրները հետևողականորեն լուծելու, ծառայության արդյունավետությունը շարունակաբար բարձրացնելու և անձնակազմի մասնագիտական պատրաստվածության բարձր մակարդակն ապահովելու կարևորությունը։ Արսեն Ոսկանյանը շնորհակալություն է հայտնել ՆԳ նախարարին վստահության համար՝ ընդգծելով, որ պատրաստ է առավելագույն ջանքեր գործադրել Համայնքային ոստիկանության աշխատանքը նոր մակարդակի բարձրացնելու և ծառայության արդյունավետությունն ապահովելու համար։ Ոստիկանության պետը նաև շնորհակալություն է հայտնել Կարեն Խաչատրյանին՝ գլխավոր վարչության պետի պարտականությունները պատշաճ կատարելու և ծառայության բնականոն ընթացքն ապահովելու համար։ Կամո Ցուցուլյանն անձնակազմին հանձնարարականներ է տվել հանցավորության դեմ պայքարի և հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Ալկարասը դուրս է եկել Փարիզի «Մասթերսի» քառորդ եզրափակիչ
Shant News / 35 minutes ago

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
Shant News / 43 minutes ago

Ֆրանսիայի ամբողջ տարածքում զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվել
Shant News / 54 minutes ago

Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
Shant News / 55 minutes ago
Related coverage

Ցուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
24TV / 24News / 34 minutes ago

Where Does Armenia Exist? Memory, Territory and the Diaspora | Audio Article
EVN Report / 1 hour ago

Հայաստանում 12 պատմամշակութային կառույց հուշարձանի կարգավիճակ է ստացել. լուսանկարներ
Sputnik Armenia / 2 hours ago

2022-ին խոսում էինք ՀՀ անվտանգության մասին, այսօր՝ զարգացման. Սփյուռքի գործերի հանձնակատար
Public Television of Armenia — 1Lurer / 2 hours ago