2026 թվականի նոյեմբերի 6-ին Երևանում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի համանախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման կառավարական հանձնաժողովի միջև հանդիպումը։ Կողմերը ողջունել են hանձնաժողովների աշխատանքների վերսկսումը և ընդգծել պետական սահմանի սահմանազատման գործընթացի կարևորությունը՝ Հայաստանի և Վրաստանի միջև բարիդրացիական հարաբերությունների հետագա ամրապնդման գործում։ Կողմերը երկուստեք շահագրգռվածություն են արտահայտել շարունակական երկխոսության միջոցով և կառուցողական ոգով գործընթացն ավարտին հասցնելու հարցում։ Հանդիպման ընթացքում Կողմերը նաև մտքեր են փոխանակել իրավական շրջանակի, այդ թվում՝ նախկինում համաձայնեցված արձանագրությունների և հետագա հնարավոր լրացուցիչ քայլերի շուրջ, որոնք առավել կդյուրացնեն գործընթացի սահուն ընթացքը։ Կողմերը քննարկել են նաև սահմանազատման գործընթացի շարունակականությանն ու հանձնաժողովների հետագա աշխատանքներին առնչվող հարցեր։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումը
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումը

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

ԱԽ քարտուղարը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում անդրադարձել է Հայաստանի անվտանգային համակարգին
A1plus / 31 minutes ago

«Hexa Machinery»-ն 8-10 մլն դոլարի ներդրում է իրականացրել արտադրության զարգացման համար
A1plus / 49 minutes ago

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
A1plus / 1 hour ago

12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ
A1plus / 2 hours ago
Related coverage

ANC-International Calls on UN Security Council to Reject Feridun Sinirlioğlu as Secretary-General
ANC News / 8 minutes ago

Թրամփի փեսան, Ադրբեջանից նրա հաշվին նստած 750 միլիոն դոլարը և հոլանդական հետախուզությունը. Արթուր Խաչիկյան
168 Jham / 8 minutes ago

Зять Трампа Кушнер, $750 млн из Азербайджана на его счету и голландская разведка: Артур Хачикян
168 Jham / 9 minutes ago

ՆԻԿՈԼԻՆ ՊԵՏՔ Է ՄԻԱՅՆ ԽՐԱԽՃԱՆՔ ԱՆՈՂ ՍԵՐՈՒՆԴ․ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆ
168 Jham / 9 minutes ago