2026 թվականի նոյեմբերի 6-ին Երևանում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի համանախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման կառավարական հանձնաժողովի միջև հանդիպումը. հատնում են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առւտրի նախարարությունից։ Կողմերը ողջունել են hանձնաժողովների աշխատանքների վերսկսումը և ընդգծել պետական սահմանի սահմանազատման գործընթացի կարևորությունը՝ Հայաստանի և Վրաստանի միջև բարիդրացիական հարաբերությունների հետագա ամրապնդման գործում։ Կողմերը երկուստեք շահագրգռվածություն են արտահայտել շարունակական երկխոսության միջոցով և կառուցողական ոգով գործընթացն ավարտին հասցնելու հարցում։ Հանդիպման ընթացքում կողմերը նաև մտքեր են փոխանակել իրավական շրջանակի, այդ թվում՝ նախկինում համաձայնեցված արձանագրությունների և հետագա հնարավոր լրացուցիչ քայլերի շուրջ, որոնք առավել կդյուրացնեն գործընթացի սահուն ընթացքը։ Կողմերը քննարկել են նաև սահմանազատման գործընթացի շարունակականությանն ու հանձնաժողովների հետագա աշխատանքներին առնչվող հարցեր ,- ասված է հաղորդագրությունում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքները

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media

Ինչու՞ Բաքվի բանտի դռները չեն բացվում․ #ՈւՂԻՂ
ABC Media / 26 minutes ago

Մահացածների միլիոնները փոխանցվում են պետությանը
ABC Media / 50 minutes ago

Առավոտյան 8 ից՝ կանգառում․ ինչո՞ւ հնարավոր չէ ավտոբուս նստել #abcmedia #abcլուրեր
ABC Media / 50 minutes ago

Առաջնորդողը Սամվել Կարապետյանն է․ ինչի՞ շուրջ է համախմբվել ընդդիմությունը
ABC Media / 1 hour ago
Related coverage

Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
Factor.am / 7 minutes ago

#ՀԻՄԱ. ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ Է ԸՆԹԱՆՈՒՄ
24TV / 24News / 9 minutes ago

Պուտինի հետ մոտ եք, ո՞ւմ վրա եք մուննաթ գալիս. ռուսների հետ վեճը բռունցքներով չի լուծվի
5TV Armenia / 16 minutes ago

Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 21 minutes ago