Չնայած ԵԱՏՄ անդամ 4 պետություն կանխատեսում են, որ տնտեսական այդ կառույցից Հայաստանի դուրս գալու դեպքում համախառն ներքին արդյունքի մոտ 16 տոկոս անկում կարող է լինել Հայաստանում, էկոնոմիկայի նախարարը մոտ 10 անգամ պակաս կանխատեսում է անում: Ըստ Պապոյանի՝ ՀՆԱ-ն կարող է նվազել 1,5%-ով: Էկոնոմիկայի նախարարը նաև հաշվել է, թե ինչպես կփոխվի մեր երկրի տնտեսական աճը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում: Հայաստանի տնտեսական աճի մասին հաշվարկները ներկայացնելիս Պապոյանն ասել է, թե Հայաստանն ավելի քան 2 անգամ աշխարհից ավելի է զարգացել։