Հոկտեմբերի 25-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արբաթ գյուղի 1-ին փողոցի վերջնամասում նույն գյուղի բնակիչներ 37-ամյա Արթուր Բ․-ի և 42-ամյա Արտյոմ Ա․-ի միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը Արթուր Բ․-ն սխալմամբ զանգահարել է Արտյոմ Ա․-ին, որի ընթացքում վերջինս սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Արթուր Բ․-ի հասցեին, որից հետո՝ ժամը 00։20-ի սահմաններում, Արտյոմ Ա․-ն պարզաբանումներ կատարելու նպատակով իրեն պատկանող «Kia» մակնիշի ավտոմեքենայով, ինքնությունները դեռևս չպարզված մի քանի անձանց հետ, գնացել է Արբաթ գյուղի 1-ին փողոցի հասցեներից մեկը, որտեղ սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Արթուր Բ․-ի հասցեին, մի քանի անգամ ձեռքով հարվածել վերջինիս դեմքին և մարմնի տարբեր մասերին։ Դրանից հետո Արթուր Բ․-ն իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տեսնելով, որ Արտյոմ Ա․-ն չի հեռանում, Արթուր Բ․-ն ևս մեկ անգամ կրակել է գետնին՝ նրա ոտքերի ուղղությամբ, որից հետո Արտյոմ Ա․-ն կոտրել է Արթուր Բ․-ին պատկանող, կայանված վիճակում գտնվող և չշահագործվող «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի հետևի լուսարձակը և դիմել փախուստի։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արթուր Բ․-ն խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով Մասիսի ոստիկաների կեղմից հայտնաբերվել եւ ձերբակալվել է։ Նա ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներին է ներկայացրել ատրճանակը և երկու չկրակված փամփուշտ, իսկ խուլիգանության մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու, ինչպես նաև նրանց և Արտյոմ Ա․-ին հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ։ Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ծեծկռտուք և կրшկոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրшկոցներ է արձակել
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

«Արարատցեմենտ»-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և վնասվածքներ ստացել
ArmLur / Zhoghovurd / 8 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ով որտեղ է նստած դատավորների ժողովին
ArmLur / Zhoghovurd / 25 minutes ago

Ով որտեղ է նստած դատավորների ժողովին
ArmLur / Zhoghovurd / 27 minutes ago

Քննարկվել են Հայաստանի և Ղազախստանի միջև ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago
Related coverage

«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ
24TV / 24News / 8 minutes ago

Մեզ օդից կախած վիճակում են դնում, հետո ասեն դուք Խորհրդային Հայստանի իրավահաջորդը չեք
Hraparak / 8 minutes ago

Ռուսաստանում այս տարի արդեն 2 հազարից ավելի մարդու են դատել ահաբեկչության գործերով
168 Jham / 9 minutes ago

Լուրեր 19:00 | | 06.11.2026
Public Television of Armenia — 1Lurer / 12 minutes ago