Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը նոյեմբերի 25-28-ը աշխատանքային այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլին։ Համապատասխան կարգադրությունը նոյեմբերի 6-ին ստորագրել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Կարգադրության համաձայն՝ Գերմանիա մեկնող պատվիրակությունը գլխավորելու է ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ Պատվիրակության կազմում ընդգրկվել են նաև Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամներ՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանը, պատգամավորներ Մարիամ Պողոսյանն ու Գեղամ Մանուկյանը։ Բեռլին կմեկնի նաև ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Ժաննա Հարությունյանը։ ArmLur.am- ը տեղեկացավ, որ գործուղման հետ կապված ճանապարհածախսը, օրապահիկը և գիշերավարձը կփոխհատուցվեն 2026 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակով հատկացված միջոցներից։ Գիշերավարձի փոխհատուցումը կկատարվի փաստացի ծախսերը հավաստող փաստաթղթերի հիման վրա։ Անի Վարդանյան