MPG (Marketing Professional Group) ընկերությունը՝ Gallup International Association-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, հրապարակել է հանրային կարծիքի հերթական հարցման տվյալները՝ կապված ՀՀ զինված ուժերում տիրող իրավիճակի և ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի հետ ։ ArmLur.am ներկայացնում է տվյալները․ Հարցին, թե որքանով են մտահոգված ԶՈՒ-ում ոչ մարտական պայմաններում գրանցվող մահվան դեպքերով, քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը՝ 90.5%-ը , պատասխանել է «շատ մտահոգված եմ» ։ Եվս 7.4%-ը նշել է, որ «ավելի շուտ մտահոգված է» ։ Այսպիսով, հարցվածների 97.9%-ն այս կամ այն չափով իր մտահոգությունն է հայտնել խնդրի առնչությամբ ։ Ընդամենը 0.7%-ն է ընտրել «ավելի շուտ մտահոգված չեմ», 1.0%-ը ՝ «ընդհանրապես մտահոգված չեմ» տարբերակը, իսկ 0.4%-ը դժվարացել է պատասխանել ։ Սոցիոլոգները քաղաքացիներից հետաքրքրվել են նաև, թե, իրենց կարծիքով, ինչ քայլեր պետք է առաջնահերթ ձեռնարկվեն բանակում ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը կանխելու համար (հարցվածներին տրվել է մի քանի պատասխանի հնարավորություն) ։ Քաղաքացիների ընտրած առաջնահերթությունները բաշխվել են հետևյալ կերպ ․ 48.0% – ուժեղացնել հրամանատարական կազմի վերահսկողությունը , 47.2% – խստացնել պատասխանատվությունը և պատժամիջոցները մեղավոր անձանց նկատմամբ , 39.9% – բարձրացնել սպաների և հրամանատարների մասնագիտական պատրաստվածությունը , 16.4% – բարձրացնել զինծառայողների իրավունքների պաշտպանության արդյունավետությունը , 14.3% – բարելավել ծառայության և կենցաղային պայմանները , 13.6% – ապահովել դեպքերի անկախ և թափանցիկ քննություն ։ Հարցվածների 5.8%-ն առաջարկել է այլ տարբերակներ, իսկ 2.7%-ը դժվարացել է պատասխանել հարցին ։ Հետազոտությունն իրականացվել է 2026 թվականի հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում՝ հեռախոսային հարցումների (CATI) մեթոդով ։ Հանրապետության ողջ տարածքում հարցմանը մասնակցել է 1001 քաղաքացի, ընտրանքային սխալը կազմում է ±3% ։ Սոնա Գրիգորյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Քաղաքացիների 97.9%-ը մտահոգված է բանակում ոչ մարտական պայմաններում զինծառայողների մաhվան դեպքերով
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Քարոզարշավի սկիզբը Սպիտակում. Ինչպես են սկսել իրենց քարոզարշավը թեկնածուները
ArmLur / Zhoghovurd / 15 minutes ago

ԱԺ պատվիրակությունը նոյեմբերի վերջին կմեկնի Բեռլին․ ովքեր են ընդգրկվել կազմում
ArmLur / Zhoghovurd / 24 minutes ago

Մասիս Մելքոնյանը շփոթված վազեց
ArmLur / Zhoghovurd / 30 minutes ago

«Մաֆիայի» հետ ինչ կապ ունեք. հարց՝ Ծառուկյանին կալանքի տարած դատավոր Մանվել Շահվերդյանին
ArmLur / Zhoghovurd / 37 minutes ago
Related coverage

Սամվել Կարապետյանին բոլորն են սիրում. իսկական հայորդի է. Անդրանիկ Գևորգյան
168 Jham / 14 minutes ago

Kremlin: Armenia’s future in CSTO to depend on discussions among member states
Public Radio of Armenia / 16 minutes ago
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 17 minutes ago

Բաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»
24TV / 24News / 19 minutes ago