Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 21․35-ին, Մասիսի բնակչուհուց ստացվել է հաղորդում, որ անձնական հարցերի շուրջ ծագած վեճի ընթացքում ամուսինը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել իրեն, փայտով հարվածել է գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Մեկնել են Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, ձեռնարկել համապատասխան միջոցներ, և ամուսնու նկատմամբ կայացվել է անհետաձգելի միջամտության որոշում՝ 25 օր ժամկետով։ Սրան զուգահեռ համայնքային ոստիկանները ստացել են նաև տեղեկություն, որ տղամարդը նաև աճեցրել է կանեփ, որից ստացված մարիխուանան պահել է տանը։ Տեղեկությունն իրացվել է Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների հետ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու բնակության վայրում հայտնաբերվել են կանեփի չորացված-մանրացված զանգվածով լցված ապակե տարաներ, տոպրակներ ու ստվարաթղթե փաթեթ։ Զանգվածների ընդհանուր քաշը կազմել է մոտ 2,5 կիլոգրամ։ Հանգամանքները պարզվում են։ –00—ՅՄ The post Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են 2,5 կգ չորացված կանեփի զանգված appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են 2,5 կգ չորացված կանեփի զանգված
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 21․35-ին, Մասիսի բնակչուհուց ստացվել է հաղորդում, որ ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Դու մինչև 2028 թիվ չես մնա, որ գնաս ԵՄ, հիմար հայտարարություններ մի արա, քեզնից ի՞նչ ԵՄ գնացող
24TV / 24News / 5 minutes ago

ՀՀ որոշ ՔԿՀ-ներում կալանավորվածներն անգամ դատապարտվածներից շատ են․ Լիլիթ Գալստյան
24TV / 24News / 13 minutes ago

Թրամփն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ զարգացումները
24TV / 24News / 22 minutes ago

Փարիզում ոստիկանությունը սկսել է ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ
24TV / 24News / 28 minutes ago
Related coverage

Բաքվից ասում են՝ «Երևանի նահանգն ադրբեջանական է, ղազիաթն էլ պիտի վերականգնվի». հարց՝ Փաշինյանին
168 Jham / 4 minutes ago

Կրակովում հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի․ սուգ է հայտարարվել
Alpha News / 6 minutes ago

Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. Փաշինյան
Azg / 9 minutes ago

Չինաստանը նոր առևտրային հրթիռի օգնությամբ ուղեծիր է դուրս բերել չորս արբանյակ
168 Jham / 11 minutes ago