Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 21:35-ին, Մասիսի բնակչուհուց ստացվել է հաղորդում, որ անձնական հարցերի շուրջ ծագած վեճի ընթացքում ամուսինը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել իրեն, փայտով հարվածել է գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Մեկնել են Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, ձեռնարկել համապատասխան միջոցներ, և ամուսնու նկատմամբ կայացվել է անհետաձգելի միջամտության որոշում՝ 25 օր ժամկետով։ Սրան զուգահեռ համայնքային ոստիկանները ստացել են նաև տեղեկություն, որ տղամարդը նաև աճեցրել է կանեփ, որից ստացված մարիխուանան պահել է տանը։ Տեղեկությունն իրացվել է Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների հետ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու բնակության վայրում հայտնաբերվել են կանեփի չորացված-մանրացված զանգվածով լցված ապակե տարաներ, տոպրակներ ու ստվարաթղթե փաթեթ։ Զանգվածների ընդհանուր քաշը կազմել է մոտ 2,5 կիլոգրամ։ Հանգամանքները պարզվում են։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած Արտաշատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Հայ շախմատիստները բարձր տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
Shant News / 26 minutes ago

Հայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ. ՍԱՏՄ
Shant News / 30 minutes ago

Եթե ֆորսմաժորային իրավիճակ չլինի՝ առնվազն մինչև 2027 թ. մարտ ամիս գազի սակագինը չի բարձրանա
Shant News / 32 minutes ago

Մհեր Գրիգորյանն ընդունել է Ղազախստանի փոխվարչապետ, տրանսպորտի նախարար Ասել Ժանասովային
Shant News / 35 minutes ago
Related coverage

#ՀԻՄԱ. ԴԱՎԻԹ ՂԱԶԻՆՅԱՆԻ ԱՍՈՒԼԻՍԸ․ «ՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՊԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՑ ԱՌԱՋ»
24TV / 24News / 33 minutes ago

Ժողովուրդը հոգնել է այս վիճակից, անընդհատ ռեպրեսիաներ, բռնություններ են. Մնացականյան
24TV / 24News / 34 minutes ago

Մասիս Մելքոնյանը շփոթված վազեց
ArmLur / Zhoghovurd / 34 minutes ago

«Մաֆիայի» հետ ինչ կապ ունեք. հարց՝ Ծառուկյանին կալանքի տարած դատավոր Մանվել Շահվերդյանին
ArmLur / Zhoghovurd / 41 minutes ago