Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր հաղորդում է ստացել այն մասին, որ իրացման ցանցում, հատկապես՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում, իրացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհամապատասխանող՝ առանց անվտանգությունը հավաստող ուղեկցող փաստաթղթերի, հայերեն մակնշում չունեցող և պիտանիության ժամկետը փոխած, «Կինդեր» տեսակի քաղցրավենիք։ Տեսչական մարմնի կողմից լայնածավալ ուսումնասիրություն է իրականացվել Երևանի Սուրամալու և «Փեթակ» առևտրի կենտրոններում, ուշադրություն է դարձվել նշված արտադրատեսակի մակնշմանը, պիտանիության ժամկետներին, պահման պայմաններին, խմբաքանակների նույնականացմանը և իրացման պահանջների պահպանմանը։ Հայտնաբերվել են նշված քաղցրավենիքի թե՛ կեղծված ժամկետով, թե՛ առանց հայերեն մակնշման խմբաքանակներ, որոնց իրացումը արգելվել է: «Հարգելի տնտեսավարողներ, հորդորում ենք մատակարարներից ապրանքը ստանալիս ուշադրություն դարձնել պիտանիության ժամկետներին և հավաստիանալ, որ դրանք կեղծված չեն, ինչպես նաև՝ պահանջել ուղեկցող փաստաթղթերը, պարտադիր համարել հայերեն մակնշման առկայությունը: Հարգելի սպառողներ, խնդրում ենք զգոն լինել և փոփոխված ժամկետով կամ առանց հայերեն մակնշման «Կինդեր» քաղցրավենիք նկատելու դեպքում զանգահարել ՍԱՏՄ թեժ գծին` 118 շուրջօրյա հեռախոսահամարով»,-ասվում է հաղորդագրությունում:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ. ՍԱՏՄ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Հայ շախմատիստները բարձր տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
Shant News / 25 minutes ago

Եթե ֆորսմաժորային իրավիճակ չլինի՝ առնվազն մինչև 2027 թ. մարտ ամիս գազի սակագինը չի բարձրանա
Shant News / 31 minutes ago

Մհեր Գրիգորյանն ընդունել է Ղազախստանի փոխվարչապետ, տրանսպորտի նախարար Ասել Ժանասովային
Shant News / 33 minutes ago

Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած Արտաշատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված
Shant News / 39 minutes ago
Related coverage

#ՀԻՄԱ. ԴԱՎԻԹ ՂԱԶԻՆՅԱՆԻ ԱՍՈՒԼԻՍԸ․ «ՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՊԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՑ ԱՌԱՋ»
24TV / 24News / 32 minutes ago

Ժողովուրդը հոգնել է այս վիճակից, անընդհատ ռեպրեսիաներ, բռնություններ են. Մնացականյան
24TV / 24News / 32 minutes ago

Մասիս Մելքոնյանը շփոթված վազեց
ArmLur / Zhoghovurd / 33 minutes ago

«Մաֆիայի» հետ ինչ կապ ունեք. հարց՝ Ծառուկյանին կալանքի տարած դատավոր Մանվել Շահվերդյանին
ArmLur / Zhoghovurd / 40 minutes ago