Արգենտինայի հավաքականի ոչ մի խաղացող չի ստանա 10 համարի մարզաշապիկը նոյեմբերին կայանալիք խաղերում, հաղորդում է TyC Sports -ը: Արգենտինացիներն այս ամիս կանցկացնեն երկու ընկերական խաղ՝ մրցելով Ուրուգվայի (նոյեմբերի 14) և Կոստա Ռիկայի (նոյեմբերի 17) հավաքականների հետ։ Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտած Լիոնել Մեսիի 10 համարը ազատ կլինի այդ խաղերում: Արգենտինայի հավաքականի 10 համարը ստանալու գլխավոր հավակնորդն իտալական «Կոմոյի» կիսապաշտպան Նիկո Պասն է: Թեկնածուների թվում են նաև Ալեքսիս Մաքալիստերը («Լիվերպուլ»), Էնցո Ֆերնանդեսը («Մանչեսթեր Սիթի») և Ֆրանկո Մաստանտուոնոն («Ֆիորենտինա»)։ Հիշեցնենք, որ MLS-ի չեմպիոն ամերիկյան «Ինտեր Մայամիի» 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսին հոկտեմբերին էր հրաժեշտի հանդիպումն անցկացրել Արգենտինայի հավաքականում: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը 2005 թվականից էր խաղում Արգենտինայի հավաքականում, որի կազմում անցկացրել է 208 հանդիպում, դարձել 126 գոլի ու 70 գոլային փոխանցման հեղինակ։ Ազգային թիմի հետ Մեսին դարձել է աշխարհի չեմպիոն (2022), Ամերիկայի կրկնակի գավաթակիր (2021, 2024) ու Ֆինալիսիմայի հաղթող (2022)։ Դավիթ Եղիազարյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
Արգենտինայի հավաքականի ոչ մի խաղացող չի ստանա 10 համարի մարզաշապիկը նոյեմբերին կայանալիք խաղերում, հաղորդում է TyC Sports-ը: Արգենտինացիներն այս ամիս կանցկացնեն երկու ընկերական խաղ՝ մրցելով Ուրուգվայի (նոյեմբերի 14) և Կոստա Ռիկայի (նոյեմբերի 17) հավաքականների հետ։ Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտած Լիոնել Մեսիի 10 համարը ազատ կլինի այդ խաղերում: Արգենտինայի հավաքականի 10 համարը ստանալու գլխավոր հավակնորդն իտալական …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 10 minutes ago

Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
Factor.am / 12 minutes ago

ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան
Factor.am / 12 minutes ago

Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
Factor.am / 19 minutes ago
Related coverage

Mkhitaryan, UEFA kulüp maçlarında 13. sıraya yükseldi
Ermenihaber / 28 minutes ago

Առաջին վարժությունից հետո Գարիկ Կարապետյանը 7-րդն է․ ԱԱ
Shant News / 39 minutes ago

Հայկական ֆուտբոլի կառավարումը ձախողված է և հեռու է ֆուտբոլային լինելուց․ «Կարմիր արծիվներ»
ABC Media / 56 minutes ago

Ալինա Չարաևան պարտություն է կրել Հոնկոնգի մրցաշարի մեկնարկում
Shant News / 1 hour ago