Հայաստանի ներկայացուցիչ Գարիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ Չինաստանի Նինբո քաղաքում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում: 110 կգ քաշային կարգում հայ ծանրորդը զրո ստացավ հրում վարժությունում և չգրանցեց երկամարտի արդյունք: Պոկում վարժությունից հետո 23-ամյա Կարապետյանը 183 կգ արդյունքով 7-րդն էր, իսկ հրում վարժությունում չկարողացավ հաջող մոտեցում գրանցել: Նա երկու անգամ ձախողեց 217 կգ-ն, իսկ երրորդ մոտեցումից հրաժարվեց: Եվրոպայի եռակի չեմպիոն Գարիկ Կարապետյանն աշխարհի առաջնության մեդալ առայժմ չունի: ԱԱ-ում Հայաստանի ներկայացուցիչներից մեդալի արժանացել է միայն Ալեքսանդրա Գրիգորյանը (57 կգ), որը հրում վարժությունում դարձել էր բրոնզե մեդալակիր ու չորրորդ տեղը գրավել երկամարտում: Նոյեմբերի 7-ին մրցահարթակ դուրս կգան 86 կգ քաշայիններ Էմմա Պողոսյանը և Լիանա Գյուրջյանը, իսկ նոյեմբերի 8-ին՝ Հայաստանի վերջին ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը (+110 կգ): Դավիթ Եղիազարյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 22 minutes ago

ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան
Factor.am / 25 minutes ago

Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
Factor.am / 31 minutes ago

Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 43 minutes ago
Related coverage

Mkhitaryan, UEFA kulüp maçlarında 13. sıraya yükseldi
Ermenihaber / 40 minutes ago

Առաջին վարժությունից հետո Գարիկ Կարապետյանը 7-րդն է․ ԱԱ
Shant News / 51 minutes ago

Հայկական ֆուտբոլի կառավարումը ձախողված է և հեռու է ֆուտբոլային լինելուց․ «Կարմիր արծիվներ»
ABC Media / 1 hour ago

Ալինա Չարաևան պարտություն է կրել Հոնկոնգի մրցաշարի մեկնարկում
Shant News / 1 hour ago