ՀԷՑ-ը խլել են, ուղիղ ասում եմ։ Ես մի առիթով դա ասել եմ՝ այս գրիչը չէին կարող խլել, եթե այս ամբողջ գործընթացում իրենց դիմակավորվածները՝ ՊՊԾ-ն, ԱԱԾ-ն և մյուսները, ներգրավված չլինեին։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։ Նրա խոսքով՝ որևէ կազմակերպություն կամ անձ, որն ուսումնասիրում է ընկերությունը ձեռք բերելու հնարավորությունը, չի կարող տեղյակ չլինել ստեղծված իրավիճակից։ «Այս իշխանությունը շատ շուտով գնալու է, և անկախ նրանից, թե ով կլինի իշխանություն, ընկերությունը վերադարձվելու է իր սեփականատիրոջը։ Դա է արդարությունը»,- նշել է Ղազինյանը։ The post ՀԷՑ-ը չէին կարող խլել առանց ՊՊԾ-ի և ԱԱԾ-ի․ Ղազինյան appeared first on Alphanews .