Էդգար Շաթիրյանը հրաժարական է տվել Սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոնից, սակայն կշարունակի պաշտոնավարել որպես ՍԴ դատավոր։ «Հաշվի առնելով այն, որ փաստվեցին ձևավորված իրողությունները՝ ես անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավարումը որպես Սահմանադրական դատարանի փոխնախագահ»,- ՍԴ նախագահի ընտրությունից հետո 24News -ի հետ զրույցում ասել է Շաթիրյանը։ Նրա խոսքով՝ կայացրած որոշումը միանգամայն տրամաբանական է։ Անդրադառնալով հնարավոր ճնշումների մասին հարցին՝ Շաթիրյանը նշել է, որ իրեն ճանաչողները կփաստեն՝ ինքը ճնշումների ենթարկվող անձ չէ։ «Ավելի քան 6 տարի պաշտոնավարում եմ որպես ՍԴ դատավոր, իմ գործունեության մասով երբևէ ճնշում չի եղել, չկա և չի կարող լինել»,- ասել է նա։ Շաթիրյանը նաև նշել է, որ ՍԴ նախագահի ընտրության արդյունքն իր համար անկանխատեսելի չէր։ «Արդյո՞ք սա էր 2020 թվականի հունիսին տեղի ունեցած Սահմանադրության փոփոխության վերջնանպատակը։ Ես չեմ ուզում հավատալ սրան անձնապես, բայց առկա իրողությունները ստիպում են հաշվի նստել դրանց հետ»,- նշել է նա։ The post Էդգար Շաթիրյանը հրաժարական է տվել ՍԴ փոխնախագահի պաշտոնից appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Էդգար Շաթիրյանը հրաժարական է տվել ՍԴ փոխնախագահի պաշտոնից

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Սամվել Կարապետյանի մեղադրանքը հակառակորդի Սահմանադրությանը դեմ գնալն է․ Նարեկ Կարապետյան
Alpha News / 40 minutes ago

ՀԷՑ-ը չէին կարող խլել առանց ՊՊԾ-ի և ԱԱԾ-ի․ Ղազինյան
Alpha News / 45 minutes ago

Սամվել Կարապետյանի գործով դատական նիստ. ՈՒՂԻՂ
Alpha News / 1 hour ago

2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Alpha News / 1 hour ago
Related coverage

#ՀԻՄԱ.ԴԱՎԻԹ ՂԱԶԻՆՅԱՆԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳՈՎ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ. ՈՒՂԻՂ
168 Jham / 14 minutes ago

Ընդդիմությունը առանց մի վայրկյան երկմտելու շարունակելու է առաջ գնալ՝ դեպի նպատակակետ. Հարություն Մնացականյան
168 Jham / 16 minutes ago

ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետերը կարևորել են էլեկտրոնային առևտրի զարգացումը
24TV / 24News / 20 minutes ago

Ընդդիմությունը առանց մի վայրկյան երկմտելու շարունակելու է առաջ գնալ՝ դեպի նպատակակետ. Հարություն Մնա
168 Jham / 21 minutes ago