«Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողով» ճոռոմաբանության անվան տակ քպականները շարունակում են իրենց հանցավոր գործունեությունը` սպասարկող և իբր Սփյուռքը ներկայացնող որոշ անհայտ դեմքերով զուգահեռ սփյուռքյան կառույցներ կերտելու ուղղությամբ: Անփառունակ ու դատապարտված ջանքեր… Իրական Սփյուռքում, այլ ոչ թե Փաշինյանի երևակայած Սփյուռքի կոոպերատիվում, այս դասերը վաղուց սերտել են, երբ սովետական դեսպանատների ու դրանց կցված հայազգի երկրորդ ու երրորդ քարտուղարների միջոցով հավաքագրվում էին Սովետական Միությանը լոյալ, բայց համայնքներում մերժված թեկնածուների: Եվ ինչպես բնորոշ է վաղ կոոպերատիվ շարժմանը, «Նիկոլի Սփյուռքը» կգործի նկուղային պայմաններում ու այդտեղ էլ կգտնի իր վախճանը: Գալով լվացքատանը, ապա պետք է ուշադրություն հրավիրեմ այն հանգամանքի վրա, որ COP17-ից հետո, նույն վայրում «խնայողաբար» միմյանց հաջորդող խոշորամասշտաբ միջոցառումների կազմակերպումը լուրջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, հետևյալ սխեմայի հնարավոր կիրառմամբ. առաջին միջոցառման համար նախատեսված բյուջեի սահմաններում իրականացվում են բոլոր ծախսերը, իսկ հաջորդող երկրորդ ու երրորդ միջոցառումների համար հատկացված ֆինանսական միջոցները ձևակերպվում են առաջինի հաշվին և այս կերպ պետական բյուջեից յուրացվում է ահռելի չափի գումար: Հարցրեք, թե ինչքա՞ն է ծախսվել գագաթաժողովի կազմակերպման համար, ապա դրա առնվազն 70 տոկոսը կլինի մաքուր յուրացված գումարը: Բայց կասկած չունենաք, որ ամեն ինչ թղթով ճիշտ է լինելու: Եթե ունենայինք իսկապես անկախ լրատվամիջոցներ, ապա պարզ լրագրողական հետաքննության արդյունքում շատ ու շատ մանրամասնություններ կբացահայտվեին բյուջեի համատարած թալանի նաև այս դրվագների կապակցությամբ: Իսկ քպական հերթական խեղկատակությանը մասնակցություն բերած սփյուռքահայերի հասցեին հիմնական երկու մեղադրանքները սրանք են. աջակցություն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայոց ցեղասպանության պատմական փաստը կասկածի տակ դնելու ջանքերին և Արցախը հայաթափելու ցեղասպանական գործարքին: ՀԳ Մտեք Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան էջն ու արձագանքների քանակով ու բովանդակությամբ լիակատար պատկերացում կկազմակերպեք «գագաթաժողովի» հանդեպ տածած իրական հետաքրքրության մասին: Հայկ Դեմոյան,պատմական գիտությունների դոկտոր, հրապարակախոս, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն The post Սփյուռքի կոոպերատի՞վ, թե՞ լվացքատուն. Հայկ Դեմոյան appeared first on Ազգ .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Սփյուռքի կոոպերատի՞վ, թե՞ լվացքատուն. Հայկ Դեմոյան
Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg

Վերոնիկա Զոնաբենդի հայտարարությունը Բաքու մարդասիրական այցի վերաբերյալ
Azg / 37 minutes ago

Վահափառ հայրապետի և 6 եպիսկոպոսների գործով նիստը հետաձգվեց
Azg / 4 hours ago

Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ
Azg / 4 hours ago

Ալի Աքբար Վելայաթին սխալմամբ նշել է, թե Էջմիածնի Մայր տաճարը կառուցվել է Սեֆյան շահ Աբբասի կողմից. Գրիգոր Առաքելյան
Azg / 4 hours ago
Related coverage

Հայրենիքի մասին մտածողների համար շատ լուրջ զարգացումներ եմ խոստանում․ Ղազինյան
A1plus / 43 minutes ago

Հայրենիքի մասին մտածողների համար շատ լուրջ զարգացումներ եմ խոստանում․ Ղազինյան (տեսանյութ)
A1plus / 43 minutes ago

ՀԷՑ-ը խլել են ԱԱԾ-ով, այս իշխանությունը գնալու է ու ՀԷՑ-ը վերադարձվելու է Կարապետյանին
Hraparak / 58 minutes ago

ՀԷՑ-ը խլել են իրենց ՊՊԾ-ով, ԱԱԾ-ով, բայց ՀԷՑ-ը վերադարձվելու է իր սեփականատիրոջը. Ղազինյան
Panorama / 1 hour ago