ԻԻՀ նախկին արտգործնախարար, Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի՝ Հայաստանի իշխանություններին ուղղված 25 կետից բաղկացած քննադատական խոսքը պահպանողական ուղղվածություն ունեցող Իրանի ամենահին թերթերից մեկում՝ «Էթթելաաթ»-ում, հրապարակվելուց անմիջապես հետո հայտնվեց նաև իրանական մյուս հեղինակավոր լրատվամիջոցների էջերում։ Դրա արձագանքները հասանելի դարձան նաև հայ ընթերցողին։ Հայկական կողմին ուղղված իր սուր քննադատության հետ մեկտեղ Վելայաթին կիսվել է նաև Հայաստան կատարած այցի ընթացքում Մայր տաճարի մասին ստացած տպավորություններով։ Սակայն, հավանաբար իրեն փոխանցված ոչ ճշգրիտ տեղեկությունների պատճառով, նա սխալմամբ նշել է, թե Էջմիածնի Մայր տաճարը կառուցվել է Սեֆյան շահ Աբբասի կողմից։ Նման թյուրիմացության պատճառ կարող էր դառնալ տաճարի հյուսիսային զանգակատան պատի հարթաքանդակը, որի վրա պատկերված է ոչ թե պարսից շահ Աբբասը, այլ եկեղեցու բարերար Անտոն Սարոյանը։ Պարոն Վելայաթիին հարկ է նաև հիշեցնել, որ հայերին Պարսկաստան բռնագաղթեցնելուց հետո շահ Աբբասը, տեսնելով, որ նրանք շարունակում են կապված մնալ իրենց սրբավայրերին և ձգտում են վերադառնալ հայրենիք, որոշում է քանդել տալ Էջմիածնի Մայր տաճարը, դրա քարերը տեղափոխել Սպահան և այնտեղ նոր եկեղեցի կառուցել։ Սակայն Նոր Ջուղայում հաստատված հայ հոգևորականներին հաջողվում է համոզել շահին, որ նոր եկեղեցու կառուցման համար բավական է օգտագործել տաճարի ընդամենը չորս պատերի քարերը։ Այսպիսով, Էջմիածնի Մայր տաճարը փրկվում է ավերումից, իսկ Սպահանի Նոր Ջուղայում կառուցվում է Վանքի եկեղեցին, որը Վելայաթին, ըստ ամենայնի, տեսել է այնտեղ ուսանելու տարիներին։ Եկեղեցու՝ հայերի կողմից կառուցված լինելու մասին բազմաթիվ վկայություններ ու արձանագրություններ պահպանվում են հենց Վանքին կից գործող մատենադարանում։ Հենց այդ պատճառով էլ Մայր տաճարի վերականգնմամբ զբաղվող ճարտարապետներն ու հոգևորականները պարբերաբար հանրության ուշադրությունն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ տաճարի հյուսիսային զանգակատան պատի հարթաքանդակում պատկերված է ոչ թե պարսից շահ Աբբասը, այլ եկեղեցու բարերար Անտոն Սարոյանը՝ հորդորելով այցելուներին սխալ տեղեկություններ չփոխանցել։ Գրիգոր Առաքելյան, 2009-2015թթ. ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան The post Ալի Աքբար Վելայաթին սխալմամբ նշել է, թե Էջմիածնի Մայր տաճարը կառուցվել է Սեֆյան շահ Աբբասի կողմից. Գրիգոր Առաքելյան appeared first on Ազգ .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ալի Աքբար Վելայաթին սխալմամբ նշել է, թե Էջմիածնի Մայր տաճարը կառուցվել է Սեֆյան շահ Աբբասի կողմից. Գրիգոր Առաքելյան

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg

Վահափառ հայրապետի և 6 եպիսկոպոսների գործով նիստը հետաձգվեց
Azg / 1 hour ago

Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ
Azg / 1 hour ago

Ինչպե»ս ստանալ կարմիր անձնագիր
Azg / 3 hours ago

Տեսանյութ. Փաշինյանը պատասխանում է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին
Azg / 3 hours ago
Related coverage

Գալյանի չիրականացած խոստումը Սահմանադրության մասին #abcmedia #առաջ_հետո
ABC Media / 8 minutes ago

Ֆրանսիայում դպրոցական ավտոբուս է վթարվել. կա 2 զոհ, 16 վիրավոր
24TV / 24News / 9 minutes ago

Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ
Public Television of Armenia — 1Lurer / 9 minutes ago

Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ
Public Television of Armenia — 1Lurer / 10 minutes ago