ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի - Sputnik. Թուրքիայի Աֆյոնքարահիսար նահանգում ութ մարդու սպանության մեջ կասկածվող անձը հարցաքննության ժամանակ իր գործողությունները բացատրել է պարտքի շուրջ ծագած վեճով, սակայն նրա զոհերի մեծ մասը պատահական անցորդներ են եղել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին:Հարցաքննության ժամանակ Օզդեմիրը պատմել է, որ 2025 թվականին ոմն Ահմեթ Ուզելից 40 հազար եվրոյով հնձվոր-կոմբայն է գնել։ Նա սկսել է աշխատել դրանով, սակայն Իզմիր նահանգում կոմբայնը հանկարծակի բռնկվել և ամբողջությամբ այրվել է։ Անցյալ շաբաթ Ուզելը հայտարարել է Օզդեմիրին, որ վերջինս պետք է վճարի պարտքի մնացած մասը՝ 11 հազար եվրոյի չափով: Օզդեմիրը կարծել է, թե ինքը պարտք է մնացել 4 հազար եվրո: Հեռախոսային վիճաբանությունից հետո Ուզելը երկու ծանոթների հետ ժամանել է Օզդեմիրի հետ հանդիպմանը Այազինի գյուղում, որտեղ Օզդեմիրը սպանել է նրանց որսորդական հրացանից ։Չարագործը պնդում է, որ մնացած հինգը սպանվել են, քանի որ ինքը փորձել է գողանալ նրանց ավտոմեքենաները:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Թուրքիայում 8 մարդու սպանության հետքերով. ինչպես է հանցագործը բացատրել իր արարքը
Չարագործը զանգվածային սպանություն էր կատարել նոյեմբերի 5-ին: Նույն օրը ոստիկանությունը բռնել էր նրան:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Ինչպե՞ս են Հայաստանում ուղևորները գնահատում տաքսու վարորդներին. կարգավորիչի տվյալները
Sputnik Armenia / 9 minutes ago

Կառավարությունը դեռ չի կողմնորոշվել Բաքու հումանիտար այցի պատասխանատուի հարցում. Զոնաբենդ
Sputnik Armenia / 13 minutes ago

В Армении запретили продажу крупной партии сладостей Kinder с поддельными сроками годности
Sputnik Armenia / 14 minutes ago

Գագիկ Խաչատրյանը սեպտեմբերի 1–ից ոտքի չի կանգնել․ փաստաբանն ահազանգում է
Sputnik Armenia / 23 minutes ago
Related coverage

Statement by Veronika Zonabend on the Humanitarian Visit to Baku
Aravot / 5 minutes ago

#Ուղիղ․ Ընթանում է Սամվել Կարապետյանի դատական նիստը
Hraparak / 6 minutes ago

Սա Փաշինյանի պարտվողականության դրսեւորումն է. Էդգար Ղազարյան
News.am / 6 minutes ago

Заявление Вероники Зонабенд о гуманитарном визите в Баку
Aravot / 8 minutes ago