ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը 2026 թվականի ընթացքում ուսումնասիրել է «Յանդեքս տաքսի»–ի ուղևորների մոտ 8 մլն գնահատականները։ Այս մասին ԱԺ–ում 2027 թ. ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկման շրջանակում ասաց հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։ Դրանցից միայն 258 հազար գնահատականներն են «գերազանցից» ցածր եղել: Բացի այդ, հանձնաժողովի մասնագետներն արհեստական ինտելեկտի գործիքների օգնությամբ վերլուծել են այն գնահատականները, որոնք մեծ հավանականությամբ սխալմամբ են արվել. այդպիսիք եղել են մոտ 76 հազար:ՔՊ պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցը վերաբերում էր ուղևորի մասին վարորդի թողած հետադարձ գնահատականին, և թե արդյոք ծրագիրը չի՞ կարող արհեստականորեն ցածր գնահատականներ տալ ուղևորներին՝ նրանց սակագինը բարձրացնելու համար։ Գևորգյանը հերքեց նման հնարավորությունը:«Վարորդի գնահատականը չի ազդում ուղևորի սակագնի վրա, հավաստիացնում եմ ձեզ, սակայն վարորդին ուղևորի տված գնահատականը կարող է ազդել. օրինակ՝ արդյունքում հնարավոր է` արգելափակվի վարորդի աշխատանքը բիզնես դասում»,– հայտարարեց Գևորգյանը։ Նա նշեց, որ այժմ քննարկվում է նաև բոլոր վարորդների դեպքում «Յանդեքս» տաքսի ծառայությունում աշխատելու համար պարտադիր բանավոր հարցազրույցի հնարավորությունը։ Միաժամանակ հանձնաժողովի ղեկավարը խոստովանեց, որ դա հազիվ թե իրատեսական լինի, քանի որ Հայաստանում առցանց տաքսի հարթակներում աշխատում է մի քանի հարյուր հազար մարդ (լրիվ կամ մասնակի զբաղվածությամբ):
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ինչպե՞ս են Հայաստանում ուղևորները գնահատում տաքսու վարորդներին. կարգավորիչի տվյալները
Գեղամ Գևորգյանի վստահեցմամբ` ուղևորի ցածր գնահատականը կարող է ինչ-որ բան փոխել վարորդի համար, իսկ վարորդի գնահատականը որևէ կերպ չի անդրադառնում ուղևորի սակագնի, օրինակ, բարձրացման վրա:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Կառավարությունը դեռ չի կողմնորոշվել Բաքու հումանիտար այցի պատասխանատուի հարցում. Զոնաբենդ
Sputnik Armenia / 24 minutes ago

В Армении запретили продажу крупной партии сладостей Kinder с поддельными сроками годности
Sputnik Armenia / 24 minutes ago

Գագիկ Խաչատրյանը սեպտեմբերի 1–ից ոտքի չի կանգնել․ փաստաբանն ահազանգում է
Sputnik Armenia / 34 minutes ago

МИД Армении пока не ответил на письмо супруги Рубена Варданяна по поводу миссии в Баку
Sputnik Armenia / 37 minutes ago
Related coverage

Statement by Veronika Zonabend on the Humanitarian Visit to Baku
Aravot / 16 minutes ago

#Ուղիղ․ Ընթանում է Սամվել Կարապետյանի դատական նիստը
Hraparak / 16 minutes ago

Սա Փաշինյանի պարտվողականության դրսեւորումն է. Էդգար Ղազարյան
News.am / 17 minutes ago

Заявление Вероники Зонабенд о гуманитарном визите в Баку
Aravot / 18 minutes ago